Daily Archives: 13.05.2020

Հայաստանում արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, մեկ ամսով կերկարաձգվի

Պարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», – ասաց Վահան Հունանյանը։ Նա նշեց, թե այս պահին կոնկրետ ժամկետներ չկան՝ որքանով կերկարաձգվի արտակարգ դրությունը։ «Ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս… Կարդալ ավելին »

«Մեծ ցավով տեղեկացնեմ, որ ունեցել ենք մահվան 3 դեպք». Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 228-ի

Արմավիրի մարզում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք, կա 110 առողջացած քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ «Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս… Կարդալ ավելին »

Ելակի մատակարարման ետևից երևում են Դավիթ Տոնոյանի և Աննա Հակոբյանի «ականջները». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «2020 թվականի ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ավետեց»՝ «ելակը մտավ զորամասեր»։ Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր զորամասերից մեկի խոհանոցի նկարը, զինվորներին մատուցվող սննդի կողքին՝ ելակով բեռնված սառնարանները։ Առաջին հայացքից ուրախալի թվացող այս լուրը բազում հարցեր առաջ բերեց նախ այն պատճառով, որ միրգ- հատապտուղների շարքին դասվող այս մթերքը վիտամինների առանձնահատուկ առկայությամբ աչքի չի… Կարդալ ավելին »

ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Օհանջանյանը։ Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական… Կարդալ ավելին »

«Տղերք, էդ որ ասում եք՝ ի՞նչ պետք է, դա էլ կբանակցենք, սա՞ է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Դուխ» ունեցեք և հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։ Փաշինյանի «դուխով» կառավարությունը Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։ ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը՝ ի դեմս Մամեդյարովի հայտարարում է, որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։ Հայաստանն՝ ի դեմս նախարար… Կարդալ ավելին »

ԿԲ-ի մոտ ակցիայի կազմակերպիչը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիսի 13-ին կրկին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցը պահանջել է ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանին ողջամիտ ժամկետներում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Ոստիկանության պահանջը չկատարելուց հետո Մանուել Մանուկյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն։

Իշխանության կողմից Թաթոյանի դեմ սանձազերծված արշավը, որը համակարգում էր ԱԺ նախագահը, նպատակ ունի ավերել և հողին հավասարեցնել ՀՀ-ում եզակի կայացած ինստիտուտներից մեկը․Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հետ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Նա մասնավորապես նշել է, որ իշխանության կողմից Թաթոյանի դեմ սանձազերծած արշավը, որը համակարգում էր ԱԺ նախագահը, նպատակ ունի ավիրել և հողին հավասարեցնել Հայաստանում եզակի կայացած ինստիտուտներից մեկը։ Գրառումը՝ ստորև․ «Հայաստանի Մարդու իրավունքների… Կարդալ ավելին »

Զգացել ե՞ք,արդեն մոտեցել են այն ժամանակները,երբ` Պողոսին ու հպարտին փռում են ասֆալտին,երբ Պողոսին ու հպարտին տուգանում են

Պատգամավոր Փաշինյանը ժամանակին ասում էր`«քաղաքացին տուգանվելու մատերիալ չի»,այս օրերին`«հպարտ քաղաքացին»:Իսկ այսօր մի փոքր մորուք պահելով ու թանկանոց կոստյում հագնելով նա մոռացավ այն ամենը,ինչ հնչեցնում էր ընդդիմադիր եղած ժամանակ:Հպարտ քաղաքացին կանգնել է փաստի առաջ,նա պետք է որոնի 300հզ դրամ,որպեսզի կարողանա լիցենզիա հանի և կրկին վարի իր մեքենան,որպես տաքսի:Հպարտ քաղաքացին,պետք է մոռանա իր դարդերն ու ցավերը,մոռանա այդ… Կարդալ ավելին »

Եթե հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. Փաշինյան

Ցավոք, կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից կարծես դուրս է մնում եւ մենք խնդիրների առջեւ ենք կանգնում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ արդեն քանի օր կորոնավիրուսի վարակման 100-ից ավելի դեպքեր են լինում: «Դա նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի,  համատարած կերպով չեն… Կարդալ ավելին »