Գլխավոր դատախազը հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին․ ՄԻՊ պարզաբանումը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարկ է համարում պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և նրա դստեր՝ Արփենիկ Մարությանի հետ կապված գործով մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Գլխավոր դատախազի հետ։

Ըստ պարզաբանման՝ պաշտպանը տիկին Խառատյանին տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազը իրեն պարզաբանել է, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ քրեական ոստիկանություն քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գլխավոր դատախազը հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով