Ապիկարների այս իշխանությունը բացարձակ անպատասխանատու է թե՛ մեր պատմության, թե՛ մեր ապագայի նկատմամբ

Վարչապետի որոշմամբ օրեր առաջ դադարեցվել է ԿԳՄՍ նախարրության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գործունեությունը: Վարչության նպատակն արտադասարանական աշխատանքի, դաստիարակության իրականացման, ֆիզիկական կուլտուրայի և նախնական զինվորական պատրաստության, դպրոցական և ուսանողական սպորտի, քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման բնագավառներում միասնական քաղաքականության մշակումն էր, դրանց իրականացման և վերահսկողության ապահովումը:

Սա ընդամենը հերթական խոսուն վկայություննն է, որ ապիկարների իշխանությանը չի հետաքրքրում աշակերտի առողջությունը, դաստիարակությունը, ռազմահայրենասիրությունը, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու և գործելու ունակությունը:
Փոխարենը գերառաջնահերթություն է «երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» կոնվենցիան, որի վավերացմանը չխոչընդոտեց նույնիսկ արտակարգ դրության ռեժիմը: Կոնվենցիայի 2-րդ և 6-րդ հոդվածների խնդրահարույց բովանդակության մասին շատ է խոսվել, որ այն քողարկված հնարավորություն է «սեռական պատուհանի» օգնությամբ դպրոցահասակ երեխաներին հանելու «մեծերի աշխարհ», որ սեռական դաստիարակություն ասվածը կունենա միանգամայն հակառակ ներգործություն, հատկապես, որ 2-րդ հոդվածը վերաբերում է երեխաների (բռնության զոհերի), այսպես ասած, «սեռային կողմնորոշման. համակարգի մշակմանն ու ներդրմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իշխանությանը իր հայրենիքն ու պետությունը սիրող, օրինակելի ու արարող հայ մարդու կերպարը բացարձակ չի հետաքրքրում, հետաքրքրում է՝ միասեռ աշխարհի այլասերված քաղաքացին: Ապիկարների այս իշխանությունը բացարձակ անպատասխանատու է թե՛ մեր պատմության, թե՛ մեր ապագայի նկատմամբ:

Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով