«Միֆ առաջին`80-ականների զենքեր».Վահան Բաբայան

Միֆ առաջին`80-ականների զենքեր

Ստերի չափաբաժինը այնքան մեծ է եղել,որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող հակաքարոզչությունը մինչ այսօր մնացել է շատ մարդկանց ուղեղներում:Շատերը շտամպային մեթոդով կրկնում են այն բաները,ինչի մասին նույնիսկ պատկերացում չունեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ հակաքարոզչության միֆերից մեկը եղել է 80-ականների զենքի միֆը,որը մինչ այս պահը շահարկվում էր:

Այսօր Սերժ Սարգսյանը շատ հիմնավոր և պարզ բացատրել է այդ խոսքերի իմաստը ամբողջովին փլուզելով այն միֆը,որով մի մեծ հակաքարոզչական բլեֆ էր կառուցվում:

Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է « Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես այնտեղ եմ ասել, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա:
Դա դարձավ շահարման առարկա, բայց այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել: Նպատակը շատ պարզ էր: Ես դիմում էի միջազգային հանրությանը և ասում էի` չնայած նրան, որ դուք աչք եք փակել Ադրբեջանի` մինչև ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին, և մերոնք կատարեցին իրենց պարտականությունները, այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ հերթով պետք է հանրությանը ներկայացնենք երրորդ Նախագահի մասին այն ստերը,որոնք օգտագործվեցին 2018թ իբր թավշյա իշխանափոխության ժամանակ:

Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով