«Հպա´րտ եմ Ձեզնով,խոնարհվում եմ Ձեր առաջ».Հովհաննես Խաչատրյան

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմի ավարտից հետո,բացվեցին շատ ու շատ մարդկանց աչքեր,այս չորս տարիների ընթացքում ոմանց կողմից սերմացած ստերը բացահայտվեցին և իրականությունը մատուցվեց հերոսների խոսքերով:

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ մեր երկու պետություններին սպառնացող,թե արտաքին թե ներքին վտանգներն ու մարտահրավերները,միշտ հաղթահարվել են բարձր պրոֆեսիոնալության շնորհիվ:Որոշ պոպուլիստներ միֆեր տարածելով լվացել են մեր հանրության ուղեղները,մոլորեցնելով նրանց ամենօրյա ռեժիմով,և այդ ամենը պատճառ դարձավ,որ հանրության մի զգալի մաս կորցրեց իրականության զգացումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա նրանից է,որ Սերժ Սարգսյանի նման հերոսները,երբեք չեն զբաղվել ինքնագովազդով,երբեք էժանագին PR-ներ չեն իրականացրել:Նրանք խոսել են քիչ,բայց գործել են արդյունավետ և դրա վառ ապացույցը,այսօր մեր կերտած հաղթանակն է:Այս ֆիլմը ապտակ էր այսօրվա իշխանությունը զավթած պոպուլիստներին,նրանցից շատերը հերթական դիվիդենտներն էին փորձում հավաքել այս հերոսների շնորհիվ,բայց այս ֆիլմը ուղղակի հիասթափեցրեց նրանց և հանրությանը հերոսների շուրթերից ներկայացվեց իրականթյունը:

Հպա´րտ եմ Ձեզնով,խոնարհվում եմ Ձեր առաջ:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով