Ապրիլյան քառօրյայի այս օրերին չորս տարի առաջ իր «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳՐՈՒՄ» անդրադարձել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը

 

Ապրիլյան քառօրյայի այս օրերին չորս տարի առաջ իր «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳՐՈՒՄ» անդրադարձել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը: Այդ օրագրի էջերում տեղ է գտել ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի շաբաթը. ի՞նչ որոշումներ կայացրեց, ո՞ւմ հետ հանդիպեց և ի՞նչ արեց Հրամանատարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բանաձև» հաղորդաշարի այդ օրվա թողարկումը հետաքրքիր մանրամասնությամբ ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի ամբողջ վավերագրությունը, հայ զինվորների ու սպաների անձնուրաց սխրանքները առաջնագծում: Ստուդիայում ցուցադրվում է անգամ հայ զինվորի խոցած` իսրայելական արտադրության ադրբեջանական դրոնի կտորը, որ առաջնագծից որպես հայ զինվորի սխրանքի վկայություն իր հետ հեռուստաընկերություն է տարել քառօրյա պատերազմը օր ու գիշեր սահմանին լուսաբանած լրագրողը:

Հաղորդումն ամբողջությամբ`https://bit.ly/2JEsRaq

Լրագրողներից մեկն էլ` Հ1 հեռուստաընկերությունից, իր ռեպորտաժում ուշագրավ տեղեկություններ է հրապարակում Պաշտպանության բանակի իրականացրած լրջագույն մի գործողության մասին, ցուցադրում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ առնված այն դիրքը, որը շահարկումների առարկա դարձավ, և ներկայացնում է հենց առաջնագծի այդ հատվածից հայ սպայի հակադարձումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները` https://bit.ly/2xRfNeZ

Պատերազմի օրերին առաջնագծում աշխատած և սահմանից ամբողջ իրականությունը հանրությանը ժամ առ ժամ հասցրած լրագրողները ոչ պակաս հերոս են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով