Թռիչքաձև աճ. Արարատի մարզը կորոնավարակակիրներով անցել է Վրաստանից ու Ղրղզստանից

2018-ին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո թե՛ մարդիկ, թե’՛ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են թռիչքաձև աճի, հսկայական ներդրումների, զարգացման մասին:

Նման վեհ հայտարարություններով հանդես եկող անձնացից մեկն էլ Արարատի մարզպետ դարձած ՔՊ-ական հեղափոխական Գարիկ Սարգսյանն է, որը կոկորդիլոսների մասին իր պատմություններով դարձել է «թավշյա հեղափոխության» և «նոր Հայաստանի» ամենաէպատաժային մարզպետը: Եվ ահա այս օրերին ակնհայտ է դառնում, որ հենց Արարատի մարզում են կորոնավիրուսի վարակի տարածման ամենամեծ օջախները: Կորոնավիրուսի ամենաշատ հաստատված դեպքերն Արարատի մարզում են և այնքան, որ Արտաշատի հիվանդանոցն ընդհանրապես դադարել է բնականոն գործունեությունը և սպասարկում է միայն կորոնավիրուսի վարակակիրներին: Ապրիլի 3-ի դրությամբ պարզ դարձավ, որ Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 158 դեպք, որի մասին վկայեց հենց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Այնինչ նույն օրվա տվյալոներով, մեր հարևան Վրաստանի ողջ տարածքում կար ընդամենը 155 դեպք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այ քեզ նորամուծություն, աճ և առաջընթաց: Փաստորեն, Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզն առաջ է անցել ողջ Վրաստանից: Այսօրվա՝ ապրիլի 4-ի տվյալներով, Վրաստանում վարակակիր է 157 մարդ, որը ևս չի գերազանցում Գարիկ Սարգսյանի մարզի ռեկորդը: Արարատի մարզը առաջ է անցել ոչ միայն Վրաստանից, այլև Գվատեմալայից (50), Բանգլադեշից (70), Կամբոջայից (114), Քենիայից (126), Բոլիվիայից (139), Ղրղզստանից (144), Վենեսուելայից (153) և մի շարք այլ բնակավայրերից, որոնք  իրենց չափսերով և մարդկային ռեսուրսով մի քանի անգամ գերազանցում են Արարատի մարզը: Հիմա շատերը կասեն, թե մեղավորը մարզպետը չէ, «թավշյա» հեղափոխականները չեն, այլ այն «անականջ» մարդիկ են, որոնք չեն հետևում պարետի հրահանգներին, դուրս են գալիս տանից և կամ չեն պահպանում հիգիենայի կանոնները: Սակայն դա այդպես չէ, և չի կարող լինել մի շարք պատճառներով, որից ամենակարևորն այն է, որ երկրի հասարակ քաղաքացին և գյուղացին մնում են հասարակ մարդիկ և ապրում են իրենց կյանքով և դարդ ու ցավով ու արտակարգ իրավիճակում չեն վերածվում իրավագիտակից քաղաքացու, համաճարակաբանի, դեղագետի կամ այլ մասնագետի: Ու պարտավոր էլ չեն: Այնինչ գյուղապետարանները, քաղաքապետարանները, մարզպետարանները պարտավոր են ունենալ այդ մասնագետները և ուղղորդել հասարակությանը նախքան համաճարակի սկսելը նրա հետ պարբերաբար որոշակի բացատրական աշխատանքների: Հասարակությունը բավականաչափ ցվրված, դժվար յուրացնող և անհետաքրքրասեր է, և հնարավոր չէ 1-2 օրվա կամ անգամ շաբաթվա ընթացքում ինչ-որ բաներ սովորեցնել նրան: Նույնիսկ ամիսներ շարունակ մարդկանց տների մեջ փակի տակ, կարանտինի մեջ պահելով ոչինչի հասնել հնարավոր չէ, եթե այդ հասարակության հետ չի տարվում հատուկ աշխատանք: Հատուկ աշխատանք, որը պարտավոր են տանել հենց համայնքների ղեկավարները, մարզպետները, համաճարակաբանները, պարետները: Եվ ցանկալին ու իդեալականն այն կլիներ, որ հասարակությունը պատրաստված լիներ անգամ մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը և Հայաստան հասնելը:

Իսկ մերոնք անգամ դրանով չզբաղվեցինՍակայն կարելի է նաև ասել, որ զբաղվեցին ու անդրադարձան վիրուսինժողովրդին յուրովի նախապատրաստելով դրան:

 Օրինակ, մեր ընտրողների գերակշիռ մասի ձայներով ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-իներբ արդեն իսկ ողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակ էր և հայտարարվել էր պանդեմիա, ասում էր «կորոնավիրուսն ու՞մ շունն աոր մեր կյանքում բան փոխի»իսկ մարտի 12-ին բեմիցհանրահավաքի ժամանակ, հայտարարում էր«Կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք»Ահա և ձեզ հասարակության հետ տարված «նախապատրաստական» աշխատանքներՈւզեք թե չուզեք՝ սա է մեր իշխանավորների կողմից տարված արտակարգ իրավիճակից և համաճարակից առաջ տարված «նախապատրաստական աշխատանքը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Իսկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարզապես ՔՊ-ի և «թավշյա հեղափոխության» նվիրյալ զավակն է և իր մարզում այդ ուղղությամբ աշխատել էր առանձնակի ժրաջանությամբԱյժմ էլ ունենք այն, ինչ ունենքայն ինչին մեր կառավարությունը հասցրել է մեզչտիրապետելով արտակարգ իրավիճակներին և ճգնաժամային կառավարման մեխանիզմներին:  

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով