Պարապության վարչապետը

Վերջին երկու օրերին հեռուստացույցով և համացանցի միջոցով բոլորդ էլ երևի նկատել եք, թե ինչպես է ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցրած անձնավորությունը քաղաքային հեռախոսից զանգահարում իբրև թե պատահական հեռախոսահամարներով և զրուցում քաղաքացիների հետ, որոնցից շատերից լսում է իր հասցեին գովասանքի խոսքեր: Ու ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք երկրի վարչապետը այլ զբաղմունք չունի, մանավանդ որ երկրում արտակարգ իրավիճակ է: Հասկացանք, որ չափից ավելի ոգևորվելով ԱՅՈ-ի քարոզարշավով և Իտալիայի 50 եվրոանոց տոմսերի գովազդով՝ վարչապետն իր թիմով  համաճարակը Հայաստանում կանխարգելելու կարևոր պահը, երբ դեռ մարտի սկզբից կարող էր դադարեցնել մասսայական միջոցառումները և չեղարկել դեպի Իտալիա և հակառակը թռիչքները:

Դա չարվեց, որովհետև կորոնավիրուսն այն ժամանակ ինչ-որ մեկի շունն էր: Բայց լավ, ինչ եղել եղել է, գոնե հիմա ուշացումով կարելի է ավելի լուրջ մոտենալ հարցին, իսկ ամբողջ օրը հեռախոսով մարդկանց զանգելը մի տեսակ չի տեղավորվում այդ լուրջ լուրջ մոտեցումների տրամաբանության մեջ: Դա ավելի շուտ պարապության տպավորություն է ստեղծում, իսկ պարապությունն ամեն դեպքում լավ բանի չի բերում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր է, որ հեռախոսազանգերի առաջին օրը պատահականությամբ զուգադիպեց թատրոնի միջազգային օրվա հետ, և այդ հեռախոսազրույցների մեջ հատկապես աչքի ընկան 2 դրվագներ՝ վարչապետը իբրև թե շատ զարմացավ, որ Հայաստանում 46 տարեկան մարդուն աշխատանքի չեն վերցնում, և որ կան ընտանիքներ, ովքեր ապրում են ամսական 40 հազար դրամով:

Հասկանու՞մ եք՝ ինքը չգիտեր, որ հայաստանում նման երևույթներ կան, ճիշտ այնպես, ինչպես դրանից մեկ օր առաջ չգիտեր, որ Հայաստանում կան օրավարձով աշխատողներ:

Ես կարծում եմ, խելացի մարդիկ ամեն ինչ հասկացան, իսկ ովքեր որ պիտի շարունակեն հավատալ նման դրվագներին, նրանք կհավատան նաև, որ այդ հեռախոսահամարները իրոք պատահականության սկզբունքով էին ընտրված: Բայց մի՞թե կան նման մարդիկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով