«Երկրի ղեկին հայտնված մարդկանց համար պետություն և հայրենիք եզրույթները անհասկանալի են».Նարէկ Մութաֆէան

ԿԱՊՐԻԶ ԹԵ՞ ՀԱՄԱՃԱՐԱԿ

Չեմ զարմանա, որ շատ շուտով Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի անվան հետ կկապեն ինչ որ քրեական գործ և քննչական մարմինները ամեն կերպ կփորձեն ընտանիքի անդամներին ներգրավել այդ քրեական գործում։
Բացարձակապես չեմ զարմանա, եթե շուտով լսենք, որ Հայրապետյանի որդուն մեղադրանք է ներկայացվել ինչ որ աղմկահարույց գործի շրջանակներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անձամբ չեմ ճանաչում նրան, բայց բավականին շատ ընդհանուր ընկերներ ունենք, ովքեր դեռ վաղ հասակից Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆաելի հետ միասին մեծացել են նույն բակում, նույն դպրոցում և հիմնվելով նրանց պատմությունների վրա, կարող եմ վստահ ասել, որ ինչքան էլ ապահովված ու հնարավորություններով լի կյանքով է ապրել ու ապրում Ռաֆաելը, բայց նա որևէ կերպ չի կարող առնչվել հանցագործությունների կամ առավել ևս քրեածին տարրերի հետ։
Սա ուղղակի մեր իշխանությունների հերթական կապրիզն է. չկարողանալով Ռուբեն Հայրապետյանին ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ, կրկին գործի դրվեց արդեն մեկ անգամ չստացված սցենարը, որը գործածեցին Հրայր Թովմասյանի վրա։ Եթե չեն կարողանում իրենց համար ոչ հաճելի անհատականությանը ծնկի բերել, սկսում են քրեական քաշքշուկների ենթարկել այդ անհատի հարազատներին։

Այս օրհասական ժամանակներում, երբ պետք է բոլորս մեր մեջ ունացած ամբիցիաները կողքի դնենք և մեկ բռունցք դարձած պայքարենք համաճարակի տեսքով անտեսանելի թշնամու դեմ, մեր դուրսպրծուկ իշխանությունը շարունակում է իր անպատասխանատու գործողությունները մի շարք անհատների շուրջ, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց պետականամետ ու հայրենասիրական գործունեությամբ։
Չնայած զարմանալ պետք չէ, պատահականությամբ երկրի ղեկին հայտնված մարդկանց համար պետություն և հայրենիք եզրույթները անհասկանալի են։

《Մի գեղեցիկ օր ես եմ իրենց պառկեցնելու ասֆալտին ու ոտքերս մաքրեմ իրենց վրա》։
Ռուբեն Հայրապետյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նարէկ Մութաֆէանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով