«Կորոնավիրուսը ՀՀ-ում մարտահրավեր է Արցախի համար:Ես որոշեցի հրաժարվել ընտրողների հետ զանգվածային հանդիպումներից». Վիտալի Բալասանյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում մարտահրավեր է Արցախի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր համաքաղաքացիների առողջության և կյանքի պահպանումը առաջնային խնդիր է, ազգային անվտանգության հարց:

 

Ես որոշեցի հրաժարվել ընտրողների հետ զանգվածային հանդիպումներից: Ստեփանակերտում այսօրվա հանդիպումը, որին արդեն հրավիրվել են մարդիկ, տեղի կունենա, բայց կլինի վերջին զանգվածային հանդիպումը: Այն տեղի է ունենալու ոչ թե դպրոցի տարածքում, այլ հարակից փողոցում: Եթե դուք պատրաստվում եք գալ՝ տաք հագնվեք, եղանակը ցուրտ է:
Վաղվանից՝ մարտի 18-ից, մենք ամբողջությամբ կտեղափոխվենք առցանց հեռարձակում:
Մենք ձեզ հետ կապի մեջ ենք մնալու համացանցի, լրատվամիջոցների միջոցով, ինչպես նաև բաժանելու ենք թռուցիկներ՝ ընթացիկ իրավիճակի գնահատականով:
Անցել է երկու օր, իմ պաշտոնապես դիմումից Բակո Սահակյանին՝ վերլուծելով սպառնալիքի լրջությունը և անվտանգության միջոցառումների և կանխարգելման ուժեղացնելուն ուղղված կոչով, սակայն մինչ այս պահը ես չեմ տեսնում աշխատանքների ակնհայտ արդյունքները: Մարդիկ փողոցներում քայլում են առանց դիմակների, ԱՀԿ առաջարկությունների տարածումը համակարգային չէ, վարակի համար քննությունը հանձնելու հրահանգներ չկան: Մենք չգիտենք՝ ունենք արդյոք վարակվածներ, թե՝ ոչ: Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք մենք հնարավորություն ունենք ստուգվել, թե՝ ոչ:
Բայց ես երաշխավորում եմ, որ բոլոր ջանքերը կգործադրեմ քաղաքացիներին տեղեկացնելու անվտանգության առաջնային միջոցառումների մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով