Երեկվանից մերձիշխանական «Սիվիլնեթն» ու «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը, այսօր էլ իրեն բինզեսմեն հորջորջող ոմն Ռուբեն Գրիգորյանի կողմից ֆինանսավորվող Armenia.im աղբակույտը կեղծիք են տարածում, թե իբր Կաթողիկոսը լքել է Հայաստանը

Երեկվանից մերձիշխանական «Սիվիլնեթն» ու «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը, այսօր էլ իրեն բինզեսմեն հորջորջող ոմն Ռուբեն Գրիգորյանի կողմից ֆինանսավորվող Armenia.im աղբակույտը կեղծիք են տարածում, թե իբր Կաթողիկոսը լքել է Հայաստանը:

Սրանց չի կանգնեցնում անգամ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Չի կանգնեցնում նույնիսկ հիմա, երբ բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից, պետության շուրջ համախվելու և զսպվածության կոչեր են անում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանության հետ փոխկապակցված էս մանր ժուլիկները անդավաճան են մնում երկիրը հիմքից քանդելու իրենց ավանդական գործելաոճին: Իսկ մեր երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատուները անգամ սրանց զսպելու փորձ չեն անում, որովհետև իրենց ստացած հրահանգներն ու ինտելեկտուալ պոտենցիալը բավարարում է միայն ընդդիմախոսների դեմ ֆեյքային գրոհներ կազմակերպելով:

Կանգնեցրեք էս չկայացած բիզնեսմենիկներին ու իրենց ատելության քարոզը, կանգեցրեք ձեր սիվիլնեթներին, որի աշխատակիցներին արագորեն տեղավորում եք պետական բարձրագույն պաշտոնների: Եվ արագ հերքեք էս զրպարտությունը, քանի որ Կաթողիկոսը Էջմիածնում է:

Հ.Գ. Բոլորս հայտարարել ենք, որ պատրաստ ենք այս իրավիճակում լինել ձեր մեջքին, բայց եթե շարունակեք բացասական ֆոն ստեղծել դաշտում, հավատացնում եմ, դա պտտվելու է ձեր դեմ: Նույնիսկ չկասկածեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրանտ Մելիք-Շահնազարյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով