Daily Archives: 22.03.2020

Եթե սովորաան պայմաններում այս կամ այն ձախողման համար վարժվել էր մեղավորներ «կարգել», այս դեպքու՞մ ով է լինելու մեղավորը

Երբ սովորական պայմաններում իշխանությունը հանդես է բերում կատաստրոֆիկ անճարակություն և անհեռատեսություն, ճգնաժամային կառավարման պայմաններում, որտեղ պահանջվում են ավելի բարձր որակներ՝ օպերատիվ և համակարգված գործելու, հաշվարկված ու հավասարակշիռ որոշումներ ընդունելու, առաջացած բազմաբնույթ խնդիրներին արագ ու արդյունավետ արձագանքելու ընդունունակություն, երբ պահանջվում է միանգամայն այլ արհեստավարժություն՝ գիտելիքներ, հմտություն, փորձ, իշխանությունը բախվելու է աննկարագրելի դժվարության: Եթե սովորաան պայմաններում այս… Կարդալ ավելին »

Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին

Հարգելի պատասխանատուներ, Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին, որպեսզի ժողովրդին օրինակ ծառայեք եւ պահանջեք ուրիշներից։ Օրեր առաջ որոշեցիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի մասին տեղեկություններ կհաղորդեք օրը 1 անգամ համապատասխան կայքով։ Այնինչ քիչ առաջ ՀՀ վարչապետը իր ուղիղ եթերում «բոնուս» արեց, հայտարարարելով նոր… Կարդալ ավելին »

«Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը».Միհրան Հակոբյան

Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը Հերթական ստատուս-հոդվածն էր գրում։ Արդեն սովորական է դարձել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ամեն գրառումից հետո «Հայկական ժամանակ»-ի էջերում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրած հերթական ցնդաբանության հայտնվելը։ Կրկին նույն անհեթեթ թեզերով հայտնի պացինետն ամեն անգամ ի ցույց է դնում իր… Կարդալ ավելին »

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը 194 է, որոնցից 2-ն ապաքինվել և դուրս են գրվել: Ավելի վաղ նշվում էր հանրագումարով հաստատված 190 դեպքի մասին, որից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից:… Կարդալ ավելին »

«Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ»  բառախումբը մի տեսակ կորոնայոտ է.Մարգարիտ Եսայան

Լրջանալու պահերը կորոնայի ազդեցության տակ են Արցախում մարտի 31-ին նախագահի եւ ԱԺ ընտրություններ են, աշխարհում կոռոնավիրուսի հաղթարշավ է․․ ու վստահ չեմ, թե այս ընտրություններին կգան դիտորդներ։Ո՞վ է հայտարարելու, թե դրանք անցան դեմոկրատական եւ միջազգային նորմերին համահունչ, այս պահի դրությամբ՝ ոչ մեկը, չկան հայտարարողները։ Հակառակը ասողներ,իրենց համար ոչ շահեկան պահին, հաստատ արդեն կան, թրեյնինգներ են անում… Կարդալ ավելին »

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ: Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է, նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նախկինների դեմ, Երկրով մեկ նախկինների դեմ միտնգային գաստրոլներ է տալիս։ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտեռեշը կոչ է անում որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար,… Կարդալ ավելին »

Զարմացնում է սաֆարյան ստոպիկի արիությունը, կարծես պաշտոն ստանալուց ու մարտիմեկյան զոհերի հարազատների լափից 10 տոկոսանոց откат վերցնելուց հետո այս պիղծն ամեն օր առյուծի սիրտ է ուտում

սաֆարյան ստոպիկն իր ասած «խեռոս»-ի պատճառով կհայտնվի ինչ-որ մի ֆալոսի վրա Կոշտ ու դաժան ֆալոս կլինի դա… Պիղծ սաֆարյան ստոպիկը անդրադարձել է Արցախին ամերիկյան օգնության դադարեցմանն ու եզրահանգումներ արել: Սա ասում է, որ մեղավորը Վիտալի Բալասանյանն է, որովհետև գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո նա կոչ է արել «դիրքավորվել ընդդեմ ԱՄՆ-ի»: Գեներալ Բալասանյանի ասածը պիղծ ստոպիկն էնքան… Կարդալ ավելին »

Մի քանի անհայտով հավասարումը՝ կորոնավիրուս. ինչ է պետք անել

Կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխարհը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Ուշագրավն այն է, որ արևմտյան դեմոկրատիաներն են առավել խոցելի դարձել։ Ճակատագրի դառը հեգնանքն այն է, որ Ֆրենսիս Ֆուկույամայի նկարագրած պատմության ավարտի և վերջին մարդու թեզը բումերանգի էֆեկտով է աշխատում Արևմուտքի համար։ Եվրոպայի մայրամուտի առումով մենք հիմա ականատեսն ենք դառնում Օսվալդ Շպենգլերի նկարագրածի ամենադաժան դրսևորումներին՝ Արևմուտքը… Կարդալ ավելին »

Սպանություն՝ Արմավիրի մարզում. բնակարանում հայտնաբերվել է 53-ամյա տղամադու դի

  Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա,… Կարդալ ավելին »

Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ի բժշկական ռեսուրսների պակասի մասին և մերժել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը, նշելով որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որին մեղադրում են այս կորոնավիրուսը ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը: «ԱՄՆ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել և օգնել դեղամիջոցներով:… Կարդալ ավելին »