«Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ»  բառախումբը մի տեսակ կորոնայոտ է.Մարգարիտ Եսայան

Լրջանալու պահերը կորոնայի ազդեցության տակ են
Արցախում մարտի 31-ին նախագահի եւ ԱԺ ընտրություններ են, աշխարհում կոռոնավիրուսի հաղթարշավ է․․ ու վստահ չեմ, թե այս ընտրություններին կգան դիտորդներ։Ո՞վ է հայտարարելու, թե դրանք անցան դեմոկրատական եւ միջազգային նորմերին համահունչ, այս պահի դրությամբ՝ ոչ մեկը, չկան հայտարարողները։ Հակառակը ասողներ,իրենց համար ոչ շահեկան պահին, հաստատ արդեն կան, թրեյնինգներ են անում օրը ցերեկով նույնպես։
Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, երկու օր առաջ Կաշպրչիկն ասաց, որ կորոնայով պայմանավորված սահմաններում ԵԱՀԿ մշտադիտարկումը չի կայանալու։

«Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ»  բառախումբը մի տեսակ կորոնայոտ է։
Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, ԱՄՆ-ն այլեւս օգնություն չի տրամադրի Արցախի հողերում ականազերծման գործողությունների համար։
Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, ոմն «եղափոխական» կուսակցություն, առավոտ-իրիկուն փողոցներում «հեղափոխական» կոչեր էր հնչեցնում։
Արցախում մի տեսակ մառախլապատ եղանակ եւ մառախլապատ ու սորոսապատ տրամադրություններ են․․․․
Հույս կա՞ հետաձգել ընտրություններ․․․․
Չգիտեմ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մառախուղը խտանում է, մտածելը չէր խանգարի, որովհետեւ մյուս կողմը «կիրթ»  եւ մտածված է գործում

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով