Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը 194 է, որոնցից 2-ն ապաքինվել և դուրս են գրվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ նշվում էր հանրագումարով հաստատված 190 դեպքի մասին, որից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով