Daily Archives: 19.03.2020

Զինծառայող է ձերբակալվել․ ՔԿ

2020թ․ մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, ինչպես նաև նույն… Կարդալ ավելին »

«Նիկոլը նույնիսկ կորոնավիրուսի պատասխանատվությունից վախեցավ».Աննա Մկրտչյան

Նիկոլը նույնիսկ կորոնավիրուսի պատասխանատվությունից վախեցավ՝ չստանձնելով երկրում հայտարարված արտակարգ դրության պարետի կարգավիճակը։ Չնայած իր ծամածռություններին լավ հասկանում է, որ բոլոր ոլորտներով անկում ենք ունենալու։ Չեմ խոսում առողջապահական ոլորտի մասին։ Լավ, չի ստանձնել պատասխանատվությունը, ապա ինչու՞ է անընդհատ խոսում մի գործընթացից, որի պատասխանատվությունից հրաժարվել է։ Թող պարետը (Տիգրան Ավինյանը) կամ պարետատան անդամները տեղեկատվություն հաղորդեն։ Աստված մի՛… Կարդալ ավելին »

«Կորոնավիրուսի դեմ պայքարը բացառություն չէ».Հովհաննես Ավետիսյան

Գիտեք, որ ԱՄՆ փաստարկված քաղականություններ իրականացնող պետություն է (մեծամասամբ): Կորոնավիրուսի դեմ պայքարը բացառություն չէ: Բլումբերգով լսում եմ համապատասխան պաշտոնյայի զրույցը այս պահին իրենց գործողությունների տրամաբանության մասին: Կարևոր մի հատված գրեմ այստեղ: Նա ասում է հետևյալը. «Մենք դիտարկում ենք բոլոր նոր վարակվածների թիվը ամեն օր, համադրում ենք դրանք այս պահին հիվանդանոցներում առկա մահճակալների թվի հետ և… Կարդալ ավելին »

Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ ղեկավար

ԱԱԾ ղեկավարի պաշոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նախագահի հրամանագրով վերանշանակվել է։ Հիշեցնենք, որ երեկ «Շանթ» Հ/Ը-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշել էր, որ ոստիկանապետի պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը կնշանակվի ԱԱԾ տնօրեն։

Ամեն ինչ գլխիվայր է․ ծուռ հայելիների թագավորություն». Հայկ Ալումյան․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանից: Նշենք, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Նախատեսվում էր, որ այդ օրը դատական նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ… Կարդալ ավելին »

Առողջական վիճակը հայտնելու համար նոր հավելված կստեղծվի․ Տիգրան Ավինյան

Հեռախոսային հավելվածի միջոցով տեղեկացվելու է, թե ինչպես է մարդու առողջությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ «Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով եւ իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք… Կարդալ ավելին »

Վարչապետը հաստատել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: Այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ… Կարդալ ավելին »

«Փաստացի այսօր, մի կողմից պետք է պայքարենք վիրուսի տարածման արագ տեմպերի դեմ, մյուս կողմից՝ Նիկոլի անադեկվատ և անպատասխանատու քայլերի դեմ».Գևորգ Գևորգյան

Բնականաբար COVID19-ից մեր երկիրը չէր կարող խուսափել, բայց այսքան արագ չէր տարածվի ու մեծաթիվ մարդիկ չէին վարակվի, եթե իշխանությունը ինքնանպատակ քայլերի փոխարեն, ժամանակին օպերատիվ քայլեր ձեռնարկեր: Մենք ցավոք արդեն լրջագույն խնդրի առջև ենք կանգնած: Փաստացի այսօր, մի կողմից պետք է պայքարենք վիրուսի տարածման արագ տեմպերի դեմ, մյուս կողմից՝ Նիկոլի անադեկվատ և անպատասխանատու քայլերի դեմ: Այս… Կարդալ ավելին »

Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև Մյունխենյան բանավեճին

  Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, ինչպես և կանխատեսվում էր, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին: Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև Մյունխենյան բանավեճին: Վերագրելով սեփական անձին “հայկական քարոզչությանը ջախջախիչ հարված հասցնելու” հնարածին դաբնիները՝ նա ակնհայտորեն կենտրոնացած էր ներքին ուղերձների վրա, հաշվի առնելով… Կարդալ ավելին »