«Փաստացի այսօր, մի կողմից պետք է պայքարենք վիրուսի տարածման արագ տեմպերի դեմ, մյուս կողմից՝ Նիկոլի անադեկվատ և անպատասխանատու քայլերի դեմ».Գևորգ Գևորգյան

Բնականաբար COVID19-ից մեր երկիրը չէր կարող խուսափել, բայց այսքան արագ չէր տարածվի ու մեծաթիվ մարդիկ չէին վարակվի, եթե իշխանությունը ինքնանպատակ քայլերի փոխարեն, ժամանակին օպերատիվ քայլեր ձեռնարկեր:

Մենք ցավոք արդեն լրջագույն խնդրի առջև ենք կանգնած: Փաստացի այսօր, մի կողմից պետք է պայքարենք վիրուսի տարածման արագ տեմպերի դեմ, մյուս կողմից՝ Նիկոլի անադեկվատ և անպատասխանատու քայլերի դեմ: Այս օրերին պարտավոր ենք անընդհատ հորդորել, հուշել վարչապետի աթոռին հայտնված անձին.
1. պետական նշանակության տեղեկություններ, այդ թվում և սննդի պաշարների քանակի վերաբերյալ, ի լուր աշխարհի, ի ուրախություն ադրբեջանի և թուքիայի հետախուզական ծառայությունների, չհայտարարել
2. վիրուսաբան չդառնալ, հոգեբան՝ առավելևս:
3. վիրուսի տարածման տեմպերի համար չմեղադրել վարակված մարդկանց
4.իշխանություն պահելու, հանցավոր անգործությունը կոծկելու նպատակով, անպատասխանատու հայտարարություններ չանել՝ մեղադրելով այլ պետություններին, վարակակիրների քանակի վերաբերյալ ճիշտ տվյալներ չհաղորդելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրի անվտանգության համակարգի համար այս ամենը նույնքան կարևոր է, որքան վիրուսից խուսափելու համաճարակաբանական ցուցումները

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով