Daily Archives: 19.03.2020

«Փաշինյան Նիկոլ ժողովուրդը ո’չ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ հավատաց տարիներ շարունակ սերմանած ձեր ստերին ու կեղծիքներին».Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանը գրում է. «Փաշինյան Նիկոլ ժողովուրդը ո’չ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ հավատաց տարիներ շարունակ սերմանած ձեր ստերին ու կեղծիքներին, վստահեցրեցիք, որ իրենց բոլոր խնդիրների մեղավորը միայն Սարգսյանն է։ Ավելորդ բախումներից խուսափելու համար արժանապատիվ ձևով Սարգսյանը հեռացավ, փոխարենը եկաք դուք, փուչիկներով զարդարված նոր փաթեթներով գեղեցիկ մի արկղով, ներկայացնելով արհեստավարժ ձևով,… Կարդալ ավելին »

Միանում եմ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ եւ ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս

Սիրելի հայրենակիցներ, միանում եմ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ եւ ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս։ Կոչ եմ անում գործընկերներիս իրենց մասնակցությունը ունենալ համազգային այս նախաձեռնությանը։ Օգնենք միմյանց եւ սատար կանգնենք մեր Հայրենիքին։ Առողջություն բոլորին։ Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան էջից

Հայաստանը մեկ մարդու թատրոն, պատանդ և խաղալիք. Միքայել Մինասյան

Զգացե՞լ եք, որ մեր երկրում միայն մեկ մարդ է խոսում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչից. համաշխարհային ճգնաժամից, կորոնավիրուսից, ինքնամեկուսացումից, ապագայից, անցյալից, դատաիրավական բարեփոխումներից, սուրճի ապարատից, համբուրվելուց, գներից, նոր տեխնոլոգիաներից։ Եվ այդ մեկը ինքն է՝ մարդ-նվագախումբը կամ պարզապես երկրի վարչապետը։ Նա խոսում է անդադար՝ լայվով, հետո հեռուստահարցազրույցով, հետո կառավարության նիստին, ապա շտապում է Ազգային ժողով,… Կարդալ ավելին »

Որոշ ընկերություններ արագ վարկերի ակտիվ գովազդ են անում, սակայն նրանք չունեն արտոնագիր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ  տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով’ հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից… Կարդալ ավելին »

«Էս մարդը ստիպված ա 12 բալանոց երկրաշարժի ժամանակ դուրս գալ փողոց, հագնել ծաղրածուի համազգեստ ու, դիակների վրա պարելով, մարդկանց վստահեցնել, որ ամեն ինչ լավ ա».Արթուր Դանիելյանը`Փաշինյանին

  Առհասարակ, երբ երկրի գլուխը հարցազրույց է տալիս, այն պիտի նշանակալի իրադարձություն լինի, անկախ նրանից, թե էլ ինչի գլուխ ա էդ անձնավորությունը իր կյանքով մեկ: Առավել ևս, երբ դա տեղի է ունենում` երկրում հռչակված արտակարգ դրության համատեքստում: Ես անշուշտ չեմ դիտել #փոքրիկլիրիկ-ի երեկվա հարցազրույցը, ու դատելով համացանցի անտարբերությունից, իմ նման շատերը չեն դիտել: Այնուամենայնիվ ես ձեզ… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսով վարկավածների թիվը հասավ 122-ի. Արսեն Թորոսյան

Այս ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 պացիենտների մոտ։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 122։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ նոր դեպքերը կրկին կապված են արտադրամասի օջախի հետ, բոլոր պացիենտները մասնագետների տեսադաշտում են եղել։

«Պետական մակարդակով պարենի պաշարների մասին հայտարարելը շատ սխալ և անհեռատես բան է».Վահան Բաբայան

Պետական մակարդակով պարենի պաշարների մասին հայտարարելը շատ սխալ և անհեռատես բան է: Պարետը դարձավ բուտաֆորիա,անիմաստ ձևական բան: ԶԼՄ-երին գրաքննելու փոխարեն պարետը պետք է թույլ չտա առաջին հերթին նման տեղեկություններ հայտնել երկրի վարչապետին:Այդ տեղեկություները փակ պետք է լինեն մեր թշնամիների համար,քանի որ Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

«Սեփական Պետությանը քարկոծելը դավաճանություն է».Ստելլա Աբրահամյան

Սեփական Պետությանը քարկոծելը, Պետության հիմքերը կրծելը, Պետության Նախագահին անպատվելը, Պետության ներսում անառողջ, լարված, քաոսային մթնոլորտ ստեղծելը, Մեկ քառորդ դարում՝ բազմամիլիոնանոց ագրեսոր-պետության դեմ, երկու պատերազմ՝ Գոյամարտ և Блицкриг, հաղթական ավարտին հասցրած Պետական Գործիչներին անարգելը, Դավաճանություն է՝ Պետության, ժողովրդի, Ազգի հանդեպ… Ստելլա Աբրահամյանի   ֆեյսբուքյան էջից

Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները․ Էդմոն Մարուքյանը դիմել է Ռուստամ Բադասյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ դիմել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 դրամ միջոցները 2 ամսով կալանքից հանելու առաջարկով։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ… Կարդալ ավելին »