«Նիկոլը նույնիսկ կորոնավիրուսի պատասխանատվությունից վախեցավ».Աննա Մկրտչյան

Նիկոլը նույնիսկ կորոնավիրուսի պատասխանատվությունից վախեցավ՝
չստանձնելով երկրում հայտարարված արտակարգ դրության պարետի կարգավիճակը։
Չնայած իր ծամածռություններին լավ հասկանում է, որ բոլոր ոլորտներով անկում ենք ունենալու։
Չեմ խոսում առողջապահական ոլորտի մասին։
Լավ, չի ստանձնել պատասխանատվությունը, ապա ինչու՞ է անընդհատ խոսում մի գործընթացից, որի պատասխանատվությունից հրաժարվել է։ Թող պարետը (Տիգրան Ավինյանը) կամ պարետատան անդամները տեղեկատվություն հաղորդեն։

Աստված մի՛ արասցե, այլ դրության ժամանակ էլ որոշի գերագույն հրամանատարի կարգավիճակը զիջել։

Ու խնդրում եմ, մեզ լավություն մի ձևակերպեք այն, որ ամենամսյա խոշոր պարգևավճարների մի շաաատ չնչին մասը փոխանցում եք կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ավելի լավ կլիներ ընդհանրապես դրանք չստանայիք ու այդ գումարը մնար պետական բյուջեում ու հատկացվեր ըստ անհրաժեշտության, այլ ոչ ձեր հայեցողությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով