Daily Archives: 16.03.2020

ՃՈ-ն քաղաքացիներին հորդորում է հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել էլեկտրոնային հարթակի միջոցով

ՀՀ ոստիկանությունը հորդորում է առաջնորդվել առողջապահության ոլորտի պատասխանատուների ցուցումներով և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։ Այդ նպատակով ՃՈ կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններում հնարավոր շփումները նվազեցնելու նպատակով հանդես է եկել հայտարարությամբ․ «Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում… Կարդալ ավելին »

Անձնագրային ծառայություններից օգտվելիս՝ ՀՀ ոստիկանությունը խնդրում է զերծ մնալ ուղեկցողներով վարչական շենքեր այցելելուց

ՀՀ ոստիկանություն հայտարարություն է տարածել, որում հորդորում է քաղաքացիներին հետևել  առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրված ցուցումները և զերծ մնալ ուղեկցողներով վարչական շենքեր այցելելուց։ Ոստիկանության հայտարարությունը՝ ստորև․ «Հարգելի քաղաքացինե՛ր, Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի 3 դեպք է արձանագրված արտադրական ձեռնարկությունում մեծ թվով մարդիկ են աշխատում. նաև սա է պատճառը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց. Ն. Փաշինյան

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում այս պահի դրությամբ ամենամտահոգողը երեկ ախտորոշված երեք դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիների շփման շրջանակը պարզման փուլում է, և նրանք կմեկուսացվեն: Կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում… Կարդալ ավելին »

Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո․ պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։ Այս մասին Ազգային ժողովում արտակարգ դրության հայտարարելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 օր, և ոչ ուշ, քան 65 օր հետո։ Ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր»,- նշեց… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպայի պատասխանը՝ ամենամոտ ժամանակներս․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Կորոնավիրուսի հաղթարշավի այց օրերին ուշագրավ լուրեր են տարածվում կապված՝ ՀՀ երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այսպես, որոշ արժանահավատ աղբյուրներ վստահաբար պնդում են, որ Եվրոդատարանում եւ Վենետիկի հանձնաժողովում գործնականում պատրաստ են Քոչարյանի գործով ՀՀ ՍԴ-ի հայտնի դիմումի պատասխանները։ Դրանք, ըստ աղբյուրի, ֆիքսում են, որ Քոչարյանի կալանավորումն ապօրինի է։ Ճիշտ է, պատասխանները մասնագիտական խորհրդատվության տեսքով… Կարդալ ավելին »

Համախմբված ու համերաշխ փոխօգնությամբ հաղթահարենք այս մարտահրավերը

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանը գրում է. «Սիրելի քաղաքացիներ, արտակարգ դրության ընթացքում մշտապես գործելու են պարենային, տնտեսական ապրանքների խանութները, հացի արտադրամասերը։ Չափազանց Կարևոր Է խուճապի մեջ մեծաքանակ գնումներ չիրականացնել, սա հանգեցնելու է անկառավարելի վիճակի, այս պահին բոլորիս զգոնությունը հույժ կարեւոր է։ Համախմբված ու համերաշխ փոխօգնությամբ հաղթահարենք այս մարտահրավերը»:

Խնդրում եմ և հորդորում դառնալ հանդուրժող և բարի,գոնե այս մեկ ամսում չլինենք չարացած,մեր երկիրը չբաժանենք հնի և նորի,նախկինների և ներկաների

Սիրելի հայրենակիցներ, Այսօր վերջապես երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Խնդրում եմ և հորդորում դառնալ հանդուրժող և բարի,գոնե այս մեկ ամսում չլինենք չարացած,մեր երկիրը չբաժանենք հնի և նորի,նախկինների և ներկաների: Այս վիրուսը չի հարցնում դու իշխանամետ ես,թե ընդդիմադիր ,այս ամենը վերաբերվում է բոլորիս անխտիր: Միասնություն,փոխօգնություն և առողջություն թող լինի մեր հերոսական երկրում: Աստված պահապան հայ ժողովրդին:… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսով հիվանդ է մոտ 89,585 մարդ

Ըստ worldometers.info կայքի տվյալների, մինչ այս պահը գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակված 174,134 անձ, որոնցից 77,865-ը (92%-ը) առոջաղացել է, 6,684-ը (8%-ը) մահացել, իսկ մնացած անձինք դեռ գտնվում են հիվանդ վիճակում: Նրանք 89,585-ն են, որոնից 83,646-ի (93%-ի) մոտ հիվանդությունը մեղմ է, իսկ 5,939-ի (7%-ի մոտ) ծանր և կրիտիկական: Իրանի իսլամական հանրապետությունում գրանցվել է կոնավիրուսի պատճառով մահացությանան… Կարդալ ավելին »

ՏԻՄ ընտրություններ վարակի տարածման ժամանակ. ո՞վ է պատասխան տալու

Այսօր հայտարարվել է արտակարգ դրություն: Սրան բոլորս սպասում էինք: Երկրում առկա լուրջ համաճարակային իրավիճակի պարագայում սա տրամաբանական է: Իսկ որքանո՞վ է տրամաբանական այն, որ երեկ, մարտի 15-ն Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվել: Այս հարցը հատկապես արդիական է վարչապետի երկու օրով… Կարդալ ավելին »

«Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից». Տիգրան Աբրահամյանը դիմում է պատկան մարմիններին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից: Այս պռոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին (https://www.facebook.com/profile.php?id=100013309209106): Մինչ այդ կենտրոնացած էր զինվորականների, զինված ուժերի հետ ասոցացվող մարդկանց դեմ ակնհայտ կեղծ լուրերի… Կարդալ ավելին »