Daily Archives: 16.03.2020

Իտալիայից ժամանած կինը ոչ թե թաքցրել է ջերմությունը, այլ՝ հրաժարվել են նրան թեստավորել․ բացառիկ մանրամասներ

ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք,… Կարդալ ավելին »

Խնդրում եմ բոլորին հետայսու ճշգրտորեն հետևել ստեղծված իրավիճակից բխող կանոններին

    Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: Խնդրում եմ բոլորին հետայսու ճշգրտորեն հետևել ստեղծված իրավիճակից բխող կանոններին: Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները: Միասնական, համախմբված և շրջահայաց լինենք: Օգնենք իրար: Առողջություն և տոկունություն բոլորիս: Աստված պահապան Հայաստանին, Արցախին… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ վարչապետները վաղը գնալու են դատարան

  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին, ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, դատարանում հանդես են գալու նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։ Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր… Կարդալ ավելին »

«Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին». Հրայր Թովմասյան

  Սիրելի՜ հայրենակիցներ, Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստեր է հանձնում, որպեսզի խղճահարություն առաջացնի». Արթուր Համբարձումյան

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ Գյումրիում վիճակն այնքան տագնապային չէ, որքան Երևանում. «Ճիշտ է՝ մարդիկ զգոն և զգուշավոր են, բայց Երևանի և Գյումրիի մեջ մեծ տարբերություն կա: Դա երևի գալիս է նրանից, որ գյումրեցիները երկրաշարժ են տեսել և նման իրավիճակների նկատմամբ իմունիտետ ունեն»: Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստեր է հանձնում, որպեսզի «խղճահարություն… Կարդալ ավելին »

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած… Կարդալ ավելին »

«Երբ մենք ասում էինք՝ կորոնավիրուսը պատուհաս ա դառնալու պետության համար, դուք ձեր ֆեյքերին ֆաս էիք տալիս մեր վրա».Վահրամ Պետրոսյան

Երբ մենք ասում էինք՝ կորոնավիրուսը պատուհաս ա դառնալու պետության համար, դուք ձեր ֆեյքերին ֆաս էիք տալիս մեր վրա։ Երբ մենք ասում էինք՝ փակեք Իրանի հետ սահմանը, դուք ձեր «չինովնիկ ֆեյքերով» ասում էիք՝ խուճապ ենք տարածում, ենգիբարյանվիկտորներն էլ իրանց կարճ խելքով «թեման էին պահում»։ Երբ մենք ասում էինք՝ անմիջապես մեկուսացրեք ռիսկային գոտիներից վերադարձող մեր քաղաքացիներին, դուք… Կարդալ ավելին »

Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ

Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ: Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին: Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ: Որ թացքնու՞մ էր իրավիճակի իրական պատկերը: Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն: Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջու՞մ: Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել… Կարդալ ավելին »

Հրատապ.Այս պահին ապօրինի արգելափակվաել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից

Հրատապ Այս պահին ապօրինի արգելափակվաել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից: Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին: Փաստաբան`Ամրամ Մակինյանի  ֆեյսբուքյան էջից

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մարտի 16-ից կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը: Այս մասին տեղեկացանք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Ֆեյսբուք»-ի էջից։ «Նշված մասնաճյուղերի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք: Կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, կրկին հորդորում ենք օգտվել բանկի հեռահար ծառայություններից և գործարքներն իրականացնել՝ բանկի բջջային հավելվածի միջոցով,… Կարդալ ավելին »