Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ

Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ:

Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ:

Որ թացքնու՞մ էր իրավիճակի իրական պատկերը:

Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջու՞մ:

Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է զլմների և խոսակցությունների հույսի՞ն:

Որ վարակվածների իրական թիվը իմանալով, որոշում է “պորցիա-պորցիա” տեղեկացնե՞լ ժողովրդին:

Կրկնեմ. պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն:

Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից:

Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ:

Արմեն Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով