«Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից». Տիգրան Աբրահամյանը դիմում է պատկան մարմիններին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից: Այս պռոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին (https://www.facebook.com/profile.php?id=100013309209106):

Մինչ այդ կենտրոնացած էր զինվորականների, զինված ուժերի հետ ասոցացվող մարդկանց դեմ ակնհայտ կեղծ լուրերի տարածմամբ: Ընդ որում՝ սրան կարելի է հանդիպել մեծ թվով հայաստանյան, արցախյան, սփյուռքի խմբերում, որտեղ քիչ չեն նմանատիպ կոտրված պրոֆիլները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկան մարմինների ուշադրությանն եմ ներկայացնում այս ու նմանատիպ էջերը, որոնք այս պահին էլ խուճապ, ակնհայտ սուտ, կեղծիք պարունակող նյութեր են տարածում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով