Daily Archives: 16.03.2020

Այն, որ արտակարգ դրություն է նշանակվել երկրում, նշանակում է, որ մենք ունենք ճգնաժամ. Փաշինյան

Արտակարգ դրության հետ կապված ամենախիստ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունների տարածմանը։ Մնացած որևէ այլ սահմանափակում, որևէ քննադատություն, որևէ մեղադրանք, որոնք կարող են կապված լինել կառավարության հետ, քաղաքական կյանքին վերաբերող որևէ սահմանափակում նախատեսված չէ. նախատեսված է միայն կորոնավիրուսի հետ կապված զարգացումների վերաբերյալ տեղեկություններ տարածելուն սահմանափակում, և այդ տեղեկությունները պետք է համապատասխանեն պաշտոնական տեղեկություններին։ Այս… Կարդալ »

«Ժողովուրդ ջան, դադարեցրեք անտեղի մեծաքանակ գնումները». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով քաղաքացիներին դադարեցնել մեծաքանակ գնումները: «Ժողովուրդ ջան, դադարեցրեք անտեղի մեծաքանակ գնումները: Բոլոր խանութները գործելու են անխափան և ունեն բավարար պարենային պաշարներ»,- գրել է նա:

Եվս 15 հաստատված դեպք. այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 45 դեպք

ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուըքյան գրառում է կատարել, որում ասվում է․ «Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց»:

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի   17-ին, ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Գ. Նժդեհի, Նարեկացի, Խ. Աբովյան, Պռոշյան, Գ. Զիրոյան, Մոմչյան, Սայաթ Նովա փողոցների, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում… Կարդալ »

Ռուբեն Հայրապետյանին թույլ է տրվել դուրս գալ Հայաստանի տարածքից. Ամրամ Մակինյան

Սահմանապահ ծառայությունը թույլատրել է ՀՖՖ նախկին  նախագահ, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին դուրս գալ ՀՀ սահմանից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայրապետյանի փաստաբան`Ամրամ Մակինյան «Հայրապետյանի ելքը ՀՀ-ից թույլատրվել է։ Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»,-գրել է Մակինյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ  ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը… Կարդալ »

Մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած Վրաստանը կփակի բոլոր արտասահմանցիների մուտքը երկիր

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է հրապարակել և տեղեկացրել, որ Մարտի 18-ից Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները․ «Ուշադրություն Տեղեկացնում ենք, որ այսօր Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, փակել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները»։

Արտակարգ դրության պայմաններում ամենից ավելի լարվածություն կառաջանա ոչ միայն բժիշկների, ոստիկանների, սպասարկման որոշ ոլորտների աշխատանքում, այլ, նաեւ՝ լրագրողների

Հարգելի լրագրողներ՝ համբերություն եւ համառություն ձեզ արտակարգ դրության պայմաններում Արտակարգ դրության պայմաններում ամենից ավելի լարվածություն կառաջանա ոչ միայն բժիշկների, ոստիկանների, սպասարկման որոշ ոլորտների աշխատանքում, այլ, նաեւ՝ լրագրողների։ Չորրորդ իշխանության համար նախատեսված են շատ խիստ սահմանափակումներ եւ արտակարգ դրության ժամանակ աշխատելը լինելու է տանջալի, ձանձրալի եւ շատ զգոնություն պահանջող։ Դե, ինչ, հարգելի լրագրողներ, բոլորիդ մաղթում եմ… Կարդալ »

Կորոնավիրուսից առաջ և հետո. գնացք նստելու ժամանակը

Պատմության ժամանակը կանգ է առել։ Հերթական անգամ։ Հազարամյակների ընթացքում այդպիսի պահեր եղել են, և ժամանակը սկսել է հաշվարկվել դրանից առաջ ու հետո տարբերակով։ Անիվի, կրակի, ներքին այրման շարժիչի, համակարգչի հայտնաբերումները դարակազմիկ են եղել։ Գիլգամեշից, քրիստոնեությունից, հուդայականությունից, մահմեդականությունից, բուդդայականությունից, բողոքականությունից հետո և առաջ էլ ժամանակները հին ու նոր հաշվարկով են վարվել։ Համաճարակներն ու դրանց բուժման հայտնաբերումը նույնպես մարդկության… Կարդալ »

«Որոշեցինք Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, չկատարել Ս․ Պսակի արարողություններ». Գարեգին Բ Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորը կորոնավիրուսի համավարակի առնչությամբ. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝… Կարդալ »

Համոզված եմ` միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել մեր բոլորիս առջև ծառացած մարտահրավերը: Աստված պահապան մեզ ու մեր երկրին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ Այսպիսով` մարտի 16-ի ժամը 18.30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9.00 ՀՀ-ում սահմանվեց արտակարգ դրություն: Այս ընթացքում ողջախոհություն, միասնականություն ու սթափություն է անհրաժեշտ բոլորիս: Համոզված եմ` միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել մեր բոլորիս առջև ծառացած մարտահրավերը: Աստված պահապան մեզ ու մեր… Կարդալ »