Մյունխենից առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Սա պաշտոնական հայտարարություն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին հայացքից կարելի է մտածել, որ սա ընդամենը տեղեկատվություն է, սակայն դա այդպես չէ: Շուրջ մեկ տարի առաջ, 2019 թվականի փետրվարի 1-ին վարչպետի աթոռը զբաղենող գերագույն գլխավոր լրագրողը նույնպես հանդիպում է ունեցել Անգելա Մերկելի հետ և դրանից հետո մամուլի ասուլիսի ժամանակ առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները» եզրույթը:

Իսկ ավելի հստակ, Փաշինյանը ասել է հետևյալը – «Ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողոուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորգրդարանը, իրենց Կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»:

Փաշինյանից առաջ «Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները» եզրույթը կիրառել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: Ուշագրավ է, որ օրերս Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Միլիմեջլիսում մեր Արցախը ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից ընտրված ներկայացուցիչը: Բերլինից Փաշինյանը մեկնելու է Մյունխեն, որտեղ Հունվարի 14-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ 2018 թվականի փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական հայտարարության բավականին լղոզված տեքստի Համաժողովի շրջանակմերում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սակայն ըստ օդում պտտվող լուրերի, Փաշինյանը հանդիպելու է Ալիևի հետ: Սա հատկապես ուշագրավ է շուրջ 12 ժամ տևած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների-խորհրդակցությունների (կախված է նրանից, թե որ կողմից էք նայում) ֆոնին, որոնց բովանդակությունը, ի դեպ, այդպես էլ չգաղտնազերծվեց:

Բացի դրանից, հավանական է, որ եթե կայանա Ալիևի հետ հանդիպումը, ապա այդ հանդիպման թեմաներից մեկը կլինի նաև Արցախում կայանալիք նախագահական և պարլամենտական ընտրությունները: Ավելին, հիմա, երբ արդեն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ունի իր կողմից ընտրված ներկայացուցիչ, պաշտոնական Ադրբեջանը կարող է պահանջել նրա մասնակցությունը բանակցային գործընթացին, քանի որ Փաշինյանը իր անզգույշ կամ դիտավորյալ հնչեցրած արտահայտությամբ բացել է Ադրբեջանի համար այդ լուսանցքը, որը շուրջ 20 տարի փակ է եղել:

Հաշվի առնելով ապրիլի 5-ն կայանալիք հանրաքվեն, պետք է փաստենք, որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է: Հանրաքվեի արդյունքներով հավանական պարտությունից հետո Փաշինյանը կարող է փորձել այս բեռը թողնել հաջորդ վարչապետի ուսերին: Ինչ վերաբերվում է Մերկելի հետ կայանալիք հանդիպմանը, ապա այստեղ մի քանի օրինաչափ հարց է առաջանում: Անցած տարվա փետրվարին կայացած հանդիպման ժամանակ վարչապետը դեռ չուներ իր ուսերի հետևում դեպի բռնապետություն անցած այն ճանապարհը, որն ունի այսօր: Հետաքրքիր կլինի իմանալ, արդյո՞ք Գերմանիայի կանցլերի համար ընդունելի է այնփաստը, որ Փաշինյանը հնարավոր է համարում գնալ համահայկական հանրաքվեի առանց Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը ստանալու:

Արդյո՞ք Փաշինյանը կպատմի նրան, թե ինչպես է մի ամբողջ տարի և ավել զբաղվել ասֆալտին փռելով, տարբեր մարդկանց ոստիկանություն բերման ենթարկելով – բաց թողնելով, դատարանների շենքերը շրջափակելու կոչերով, ՍԴ-ի դեմ ուղղված ակնհայտ անօրինական գործողություններով, «ոտի վրա» ձևարափով հանրաքվե կազմակերպելով: Դժվար թե:

Սակայն Փաշինյանին կարող է անակնկալ մատուցվել և կարող է պարզվել, որ Մերկելն արդեն տեղյակ է նրա սխրագործությունների մասին: Հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժի կառկառուն ներկայացուցիչներից մեկը Վենետիկյան հանձնաժողովի նախագահի հասցեին հնչեցրել է անհարիր և անթույլատրելի ակնարկներ առ այն, որ վերջինը լավ հարաբերություններ է ունեցել նախկին իշխանությունների հետ և նվերներ է ընդունել նրանցից: Ժողովրդավարական Եվրոպայում այդպիսի սկանդալային հայտարարություններ չեն սիրում, հատկապես երբ դրանք չեն ամրապնդվում ապացույցներով և վերաբերվում են բարձրաստիճան պաշտոնյաներին: Առհասարակ հարց է առաջանում, թե ինչո՞ւմ է Գերմանիայի հետաքրքրությունը Կովկասի գաճաճ դիկտատորի հետ հանդիպոլու կամ նրա հետ հաշվի նստելու առումով: Ինչպես կասեր դասականը՝ ժամանակը ցույց կտա:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով