Բավական կլինի՞ արդյուք այն, որ մայրաքաղաքի հրապարակում հավաքվի 50000 անձ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «թավշյա հեղափոխությունից» առաջ նույնպես ԱԺ պատգամավոր հանդիսացող միակ գործիչն է, որ հաճախ չէ հանդես գալիս հայտարարություններով:

Այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական դատարանի մասին նախագծի քննարկմանը վերաբերվող ԱԺ-ը նիստում նա հանդես եկավ իր ելույթով խոսելով այն մասին, որ հիմա էլ պետք է իշխանափոխություն անենք դատական ոլորտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փորձում է փոխել Սահմանադրությունը՝  օրենքի խախտումով: Սահմանադրության փոփոխման ընթացակարգից փորձում են դուրս հանել ՍԴ-ին: Երկիրը հայտնվում է մի իրավիճակում, երբ ԱԺ-ի նախագիծը միանգամից կարող է գնալ հանրաքվեի՝ առանց դրա սահմանադրականության ստուգման, ինչը սահմանադրական կարգի տապալում է:

Եվ եթե գործառույթից դուրս ենք հանում ՍԴ-ին, չկա Հայաստանում որևէ այլ իրավասու մարմին, որը կարող է զսպել ԱԺ-ի կողմից կատարվող Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունները:

Սակայն ըստ  Սասուն Միքայելյանի հայտարարության, ԱԺ-ին զսպող մեխանիզմ կա և դա ժողովուրդն է: «Այսօր հպարտ եմ, որ համայն հայությունն ի դեմս Փաշինյանի ընտրել է վարչապետ: Այդ ժողովուրդը եթե Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի, ոչ թե ոտ կմաքրի, այլ կտրորի, կանցնի, ուշքի եկեք, տղերք, հեռացեք խաղաղությամբ», -հայտարարեց այսօր պետության բարձրագույն ամբիոնից Սասուն Միքայելյանը, հավելելով՝ «Եթե ժողովուրդը որոշի մենք սխալ ենք, մենք կթողնենք, կգնանք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմաադրական դատարանը գործում է իր դատավորներով և ՍԴ նախագահի գլխավորությամբ, սակայն թե ժողովուրդը ի՞նչպես պիտի ՍԴ-ի  փոխարեն որոշի թե իմքայլականները սխալ են և որ նրանց հեռանալու ժամանակն է՝ Սասուն Միքայելյանը չի նշում:

Բավական կլինի՞ արդյուք այն, որ մայրաքաղաքի հրապարակում հավաքվեն մոտ 50000 անձ և պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարակաը, թե՞ կլինի ինչ-որ հանրաքվե, թե՞ խոսքը առաջիկա ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրությունների մասին է:

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը բանալիներ չի տալիս: Նա պայքարում է գործող Սահմանադրական դատարանի դեմ, գործող օրենքի պահանջի դեմ, սակայն չի հայտնում, թե «Իմ քայլ»-ականները ի՞նչ են պատրաստվում դրա փոխարեն տեղը դնել և ի՞նչպես:

Կունենանք  մենք սահմանադրական կարգ ունեցող հանրապետություն, թե՞ կվերածվենք ԱԺ որոշումների համապատասխանելիությունը առանց սահմանադրության, առանց մարդկային իրավունքի նորմերի, հիմնարար սկզբունքների և ազատությունների հետ ստուգելու ընդունող միապետություն:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով