Շարունակում եմ պնդել, որ կատարվող գործընթացը բացահայտ «սթրես-թեստ» է սահմանադրական դատարանի դատավորների նկատմամ

Փաստաբան Ամրամ Մակինյանը  ֆեյսբուքյան իր   էջում գրում է.

-Շարունակում եմ պնդել, որ կատարվող գործընթացը բացահայտ «սթրես-թեստ» է սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ՝ ուղղված հորդորելու նրանց մինչև փետրվարի 27-ը ներկայացնել վաղաժամկետ կենսաթոշակի գնալու դիմումներ։
Գործող իշխանության համար որևէ դեպքում ձեռնտու չէ սույն թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում անցկացնել սահմանադրական հանրաքվե։
Նրանք հույս ունեն, որ դատավորները, վախենալով սահմանադրական փոփոխություններից, մինչև փետրվարի 27-ը կներկայացնեն ազատման դիմումներ։
Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի միջոցով անցկացնելու համար գործող իշխանությանը պահանջվելու է 648,285 կողմ ձայն։

Հ.Գ. Իրականացվող գործընթացը ծայրահեղ կերպով հակասահմանադրական և հակաիրավական է, կոպտորեն խախտում է թե գործող սահմանադրական, թե օրենսդրական նորմերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով