«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «թավշյա հեղափոխությունից» առաջ նույնպես ԱԺ պատգամավոր հանդիսացող միակ գործիչն է, որ հաճախ չէ հանդես գալիս հայտարարություններով:
Այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական դատարանի մասին նախագծի քննարկմանը վերաբերվող ԱԺ-ը նիստում նա հանդես եկավ իր ելույթով խոսելով այն մասին, որ հիմա էլ պետք է իշխանափոխություն անենք դատական ոլորտում:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փորձում է փոխել Սահմանադրությունը՝ օրենքի խախտումով: Սահմանադրության փոփոխման ընթացակարգից փորձում են դուրս հանել ՍԴ-ին: Երկիրը հայտնվում է մի իրավիճակում, երբ ԱԺ-ի նախագիծը միանգամից կարող է գնալ հանրաքվեի՝ առանց դրա սահմանադրականության ստուգման, ինչը սահմանադրական կարգի տապալում է:
Եվ եթե գործառույթից դուրս ենք հանում ՍԴ-ին, չկա Հայաստանում որևէ այլ իրավասու մարմին, որը կարող է զսպել ԱԺ-ի կողմից կատարվող Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունները:
Սակայն ըստ Սասուն Միքայելյանի հայտարարության, ԱԺ-ին զսպող մեխանիզմ կա և դա ժողովուրդն է: «Այսօր հպարտ եմ, որ համայն հայությունն ի դեմս Փաշինյանի ընտրել է վարչապետ: Այդ ժողովուրդը եթե Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի, ոչ թե ոտ կմաքրի, այլ կտրորի, կանցնի, ուշքի եկեք, տղերք, հեռացեք խաղաղությամբ», -հայտարարեց այսօր պետության բարձրագույն ամբիոնից Սասուն Միքայելյանը, հավելելով՝ «Եթե ժողովուրդը որոշի մենք սխալ ենք, մենք կթողնենք, կգնանք»:
Սահմաադրական դատարանը գործում է իր դատավորներով և ՍԴ նախագահի գլխավորությամբ, սակայն թե ժողովուրդը ի՞նչպես պիտի ՍԴ-ի փոխարեն որոշի թե իմքայլականները սխալ են և որ նրանց հեռանալու ժամանակն է՝ Սասուն Միքայելյանը չի նշում:
Բավական կլինի՞ արդյուք այն, որ մայրաքաղաքի հրապարակում հավաքվեն մոտ 50000 անձ և պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարակաը, թե՞ կլինի ինչ-որ հանրաքվե, թե՞ խոսքը առաջիկա ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրությունների մասին է:
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը բանալիներ չի տալիս: Նա պայքարում է գործող Սահմանադրական դատարանի դեմ, գործող օրենքի պահանջի դեմ, սակայն չի հայտնում, թե «Իմ քայլ»-ականները ի՞նչ են պատրաստվում դրա փոխարեն տեղը դնել և ի՞նչպես:
Կունենանք մենք սահմանադրական կարգ ունեցող հանրապետություն, թե՞ կվերածվենք ԱԺ որոշումների համապատասխանելիությունը առանց սահմանադրության, առանց մարդկային իրավունքի նորմերի, հիմնարար սկզբունքների և ազատությունների հետ ստուգելու ընդունող միապետություն: