Daily Archives: 09.01.2020

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված

Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի… Կարդալ ավելին »

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող երիտասարդին կալանավորելու մասին որոշումը կբողոքարկվի. պաշտպան

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանի (լուսանկարին) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը բողոքարկվելու է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Սուքիասյանի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։ «Գործի գաղտնիությունից ելնելով չեմ կարող ասել, թե ինչ հիմքով: Բողոքարկենք, ընթացքում կերևա: Իմ պաշտպանյալը խնդրել է բողոքարկել, ես էլ անում եմ»,- ասաց պաշտպանը: Ավելի վաղ  tert.am –ը տեղեկացրել էր,… Կարդալ ավելին »

Ուշիի նախկին համայնքապետը հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց քաղաքացուց պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար. Ոստիկանություն

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ուշիի նախկին համայնքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մի տղամարդու հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց նրանից պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար։ Դեպքի առթիվ… Կարդալ ավելին »

Դաշնակցությունը դատի է տվել Արման Բաբաջանյանին

ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի: Հայցի պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը: yerkirmedia.am-ի  տեղեկություններով՝ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավորի ելույթն է: Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել… Կարդալ ավելին »

​Մտեք կառավարության կայք ու փորձեք հասկանալ, թե ինչով է զբաղված ՀՀ կառավարություն ասածում- կապշեք

Մտեք կառավարության կայք ու փորձեք հասկանալ, թե ինչով է զբաղված ՀՀ կառավարություն ասածում- կապշեք։ Էդ կառույցը ոչ մի կապ չունի Հայաստանի խնդիրների հետ։ Դա մարդկանց վրա մակաբուծող սրիկաների կույտ է, որը թքած ունի երկրի խնդիրների վրա։ Ես այս լինքից միայն մեկ ուղղությամբ գնացի- նայեցի գործուղումները։ նիկոլից հետո եղել է մոտ 600 գործուղում ուր ասես, որ… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019… Կարդալ ավելին »

Բաղանիսում դժգոհ են…

Դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ Տավուշի մարզ։ Բաղանիսում մի խումբ մտահոգ բնակիչներ Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն էին ներկայացրել համայնքի դպրոցի տնօրենի ընտրության հարցը։ Ինչպես երևում է մի շարք տեսանյութերում՝ Փաշինյանը զայրանում է, երբ բնակիչները պահանջում են, որ դպրոցի տնօրենը լինի տեղացի։ Փաշինյանի զայրույթն ու բացասական արձագանքն այնքանով տեղին չէր, որ նա լինելով… Կարդալ ավելին »

Հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում. Գագիկ Սուրենյան

Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում… Կարդալ ավելին »

Մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում արածի համար. խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության տակ պահել գործի քննությունը. սպանված երիտասարդի ծնողների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Մասիսում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները բաց նամակ են ուղարկել  tert.am –ի խմբագրություն, որով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը ներկայացնում ենք ստորև. «Հարգարժան պարոն Փաշինյան և աշխարհասփյուռ հայ ժողովուրդ. Ձեզ դիմում են 2019 թ. դեկտեմբերի 23- ին Արարատի մարզի Մասիս քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները։… Կարդալ ավելին »