«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բոլոր հնարավոր չափերը անցել է».Միքայել Գրիգորյանը`Փաշինյանին

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը (ըստ իս) բոլոր հնարավոր չափերը անցել է, իրոք բոլոր:
Լրագրողի լրիվ ադեկվատ հարցին ի պատասխան պարոն պաշտոնակատարը կորցնում է ինքնատիրապետումը և սկսում է անիմաստ մեղադրանքներ հնչեցնել: Փաշինյանը սկսում է պնդել, որ հարցն ուղղած լրագրողը կոռումպացված ռեժիմի մնացորդ է, թալանչի, սոռոսական, կերակրատաշտից զրկվածներին մոտ անձ (տեսեք տեսանյութը): Դա քիչ է, վարչապետը ասում է, որ ովքեր քաղաքացուն կոչում են սոռոսոկան, նրանք դավաչաններ են և կոռուպացված հանրապետական և սոռոսական բառն օգտագործողին պետք է արմատախիվ անել Հայաստանից: Իրեն հարցն ուղղած լրագրողից վարչապետը անպայման պետք է ներողություն խնդրի, եթե ոչ ապա սա կդիտվի որպես ճնշում լրատվամիջոցի վրա անձամբ ՀՀ վարչապետի կողմից, մարդը հարց ա տալիս բռնում ինչ ասես չի ասում, վիրավորում ա անձնավորած (նայում ա լրագրողին ու ասում ա դուք):

Ըստ իս Նիկոլը ամբողջությամբ կորցրել է իրեն, նա առհասարակ չի տիրապետում ոչ իրավիճակին, ոչ ինքն իրեն, դա չափազանց վտանգավոր է Հայաստանի համար, դա նման է մի իրավիճակի երբ պարկենսոնով հիվանդ մարդը ձեռքին նռակով վազում է մարդաշատ վայրում իսկ նռնակի կալցոն քաշած է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. մնացյալ հիմարություններին ՝ տան պատերի գույնը փոխելուն, տեղը բերել չբերելուն, կոստյումներին և այլնին չեմ անդրադառնում այս պահին:

Միայն մեկ բան կասեմ՝ գցել ես ոտիդ պարոն պաշտոնակատար:

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով