Փաշինյանի ողջ ասուլիսը նվիրված էր ՀՀԿ-ին կրկին վատաբանելու և Սերժ Սարգսյանին անհեթեթ մեղադրելու իր հոգնեցնող ավանդական թեմային

Փաշինյանի ողջ ասուլիսը նվիրված էր ՀՀԿ-ին կրկին վատաբանելու և Սերժ Սարգսյանին անհեթեթ մեղադրելու իր հոգնեցնող ավանդական թեմային:

Հրայր Թովմասյաի մասին հայտնի հայտարարությունը գերազանցեց բոլորիս սպասելիքները,սա իրոք մի ֆուտուրիստական բան էր:Դե սրիկաների,ազգի դավաճանների և մյուս արդեն սպասվող ձևակերպումները նորություն չէին և սպասելի ու կանխատեսելի էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախկիններին քննադատելով ,աշխարհի բոլոր վատ գործերը նրանց հետ կապելով Փաշինյանը ուզում է կառավարել մինչև իր ժամկետի ավարտը մոռանալով ,որ մարդիկ մտածելու կարողություն նույնպես ունեն և արդեն հասկանում են ում են բերել իշխանության և այս հին պլաստինկաները էլ չեն աշխատում,մարդիկ ռեալ փոփոխություն են ուզում,այլ ոչ թե 100 փաստերի մասին գրած հեքիաթների բուկլետ:Ձանձրացնող այս կանխատեսելի ելույթները այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն:

Բովանդակությունը արդեն ասել եմ նման էր հումորային հաղորդմանը և լուրջ վերաբերվել կամ վերլուծել այս ասուլիսում հնչած մտքերը անիմաստ ժամանակի կորուստ է:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով