Daily Archives: 24.12.2019

Yerevan.Today-ը խուզարկում են ու տեխնիկան տանում, «Հայելի»-ի վրա ձու են նետում ու պահանջում են փակել…մեր երկրում երբեք խուժանն իրեն էսքան լավ չի զգացել

hayeli.am-ը գրում է Yerevan.Today-ը խուզարկում են ու տեխնիկան տանում, «Հայելի»-ի վրա ձու են նետում ու պահանջում են փակել, 5-րդ ալիքի սեփականատիրոջը բերման են ենթարկում՝ ավտոմեքենայի դեմը կտրելով, «Ժողովուրդ» օրաթերթի օֆիսն են տակնուվրա անում, Բլոգնյուզի խմբագրին են հրավիրում ԱԱԾ, ինչ-որ անհասկանալի պահանջով News.am-ի գրասենյակ են գնում, նկարահանող խմբերի վրա են հարձակվում տարբեր տեղերում ու հազար ու… Կարդալ ավելին »

Շարքային քաղաքացին աշխատում և եկամտահարկ է վճարում, որպեսզի Սուրեն Պապիկյանը և մնացած 11 նախարարները 13-րդ աշխատավարձ ստանան

Սուրեն Պապիկյանին հիշո՞ւմ եք: Այո, հենց այն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում աշխատող Սուրեն Պապիկյանին, որը Դիլիջանում բողոքի ակցիաների ժամանակ Կառավարության նիստի ընթացքում դժգոհություն էր հայտնում վարչապետին, ասելով, որ Դիլիջանում օրական 10 000-15 000 դրամով թափուր աշխատատեղեր կան, որ այդպես էլ թափուր են մնացել: Քանի անգամ խնդրեցինք, թե պարոն նախարար, այդ աշխատատեղերի հասցեն… Կարդալ ավելին »

Սեփականատիրոջ ձերբակալությունը համարում եմ հեռուստաալիքի բնականոն աշխատանքների վրա ճնշում գործադրելու փորձ. Արմեն Աշոտյան

Իշխանությունը տարեվերջյան սրացումների մեջ է։ Ցերեկն անհիմն եւ տգեղ կերպով բերման ենթարկեցին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին։ Իսկ քիչ առաջ ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը մի հերթական անհեթեթ պատրվակով։ Այս էժանագին սերիալի բեմադրիչ-ռեժիսորները այնքան են ծուլացել ու անգյալացել, որ իրեց այլեւս նեղություն էլ չեն տալիս քիչ թե շատ արժանահավատ սցենարով շարժվեն։ Գաղտնիք չէ, որ… Կարդալ ավելին »

Եթե չեք կարողանում վերանորոգել զինկոմիսարիատները, գոնե լրատվական դաշտը վերահսկեք

Հայաստանում լրագրողական էթիկա գոյություն չունի, ոչ էլ լրատվական դաշտի և սոցցանցերից օգտվելու էթիկա: Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներում, դեռևս որոշակիորեն գոյություն ունի վարքականոն, այնինչ սոցցանցերում, լինի դա «Օդնոկլասնիկ», թե «ֆեյսբուք» նույն բանն է՝ անոռուգլուխ իրավիճակ, որը կործանում է ընտանիքներ, մարդկային կայնքեր, դառնում ինքնասպանությունների, սպանությունների, ծեծուջարդի ու ծաղրուծանակի ենթարկվելու պատճառ: Այդ ամենի պարզ վկայություններից մեկն էլ վեջերս տեղի… Կարդալ ավելին »

Նախագահ Քոչարյանը ուղերձ է հղել իրեն աջակցություն հայտնած մշակույթի գործիչներին

Նախագահ Քոչարյանը ուղերձ է հղել իրեն աջակցություն հայտնած մշակույթի գործիչներին, որը ներկայացնում ենք ստորև․ Հարգելի բարեկամներ, Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի:… Կարդալ ավելին »

Լարված իրավիճակ Հովտաշատում՝ Ծառուկյանի անվան հետ կապվող տարածքներում

Այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք  ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ Այս պահին լարված իրավիճակ է գյուղում։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպված է և կարծես թե մինչ այս պահը հատուկ սցենարով է ընթանում։ Հովտաշատցիները տարածք… Կարդալ ավելին »

«Ես քեզ խղճում եմ». Սերժ Սարգսյանը՝ Սերգո Կարապետյանին

Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առերեսումից։ Առերեսումը, որը տևել է շուրջ 2 ժամ,  Սերգո Կարապետյանը մշտապես հայացքը թեքել է Սերժ Սարգսյանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Սերժ Սարգսյանը Սերգո Կարապետյանին հարցրել է։  «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ… Կարդալ ավելին »