Եթե չեք կարողանում վերանորոգել զինկոմիսարիատները, գոնե լրատվական դաշտը վերահսկեք

Հայաստանում լրագրողական էթիկա գոյություն չունի, ոչ էլ լրատվական դաշտի և սոցցանցերից օգտվելու էթիկա: Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներում, դեռևս որոշակիորեն գոյություն ունի վարքականոն, այնինչ սոցցանցերում, լինի դա «Օդնոկլասնիկ», թե «ֆեյսբուք» նույն բանն է՝ անոռուգլուխ իրավիճակ, որը կործանում է ընտանիքներ, մարդկային կայնքեր, դառնում ինքնասպանությունների, սպանությունների, ծեծուջարդի ու ծաղրուծանակի ենթարկվելու պատճառ: Այդ ամենի պարզ վկայություններից մեկն էլ վեջերս տեղի ունեցած դեպքն էր:
Դեկտեմբերի 16-ին, Աջափնյակի զինկոմիսարիատի սենյակներից մեկում փլուզվեց հատակը, մի շարք անձինք ստացան մարմնական վնասվածքներ, սակայն դա դեռ ամենը չէր՝ կատարված պատահարն իսկույն հրապարակվեց, ստանալով տարբեր երանգավորումներ: Հրապարակվեցին նաև տարբեր լուսանկարներ, որոնք շատ չանցած հայտնվեցին հակառակորդ երկրի լրատվամիջոցներում, որտեղ սկսեցին ծաղրուծանակի ենթարկել մեր բանակը: Նրանք նաև Հայաստանի նկատմամբ ատելություն քարոզող իրենց լրատվամիջոներում նման նյութեր են պատրաստում և հրապարակում այդ նույն «Ֆեյսբուք» սոցցում, հայաստանյան բնակչությանը թիրախավորելով: Մի շարք հայ մարդիկ էլ ոչխարի նման տարածում են այդ նյութերը և հետևում այդ լրատվամիջոցներին:

Հարց է առաջանում, չի՞ վտանգում այսօր մեր կառավարության որդեգրած սոցցանցային հայեցակարգը մեր պետության անվտանգությունը:
Խորհրդային տարիներին՝ անգամ զինկոմիսարիատների հասցեները քարտեզների վրա չէին նշվում, ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ զինկոմիսարիատները որպես կարևոր ռազմական օբեկտ հավասարեցվում էին զորամասերին, իսկ այսօր՝ Հայաստանի նման պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, ոչ միայն հասցեներն են նշվում և հրապարակվում համացանցում՝ այլ հրապարակվում են նաև զինկոմիսարիատի ներսից արված լուսանկարները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԳ տվյալ լուսանկարները տեղադրված են արդեն մի քանի տասնյակ, այդ թվում նաև ադրբեջանական լրատվակայքերում, որի պատճառով ես ևս արդեն չեմ խորշում դրանք հրապարակել:

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով