Սեփականատիրոջ ձերբակալությունը համարում եմ հեռուստաալիքի բնականոն աշխատանքների վրա ճնշում գործադրելու փորձ. Արմեն Աշոտյան

Իշխանությունը տարեվերջյան սրացումների մեջ է։ Ցերեկն անհիմն եւ տգեղ կերպով բերման ենթարկեցին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին։

Իսկ քիչ առաջ ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը մի հերթական անհեթեթ պատրվակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս էժանագին սերիալի բեմադրիչ-ռեժիսորները այնքան են ծուլացել ու անգյալացել, որ իրեց այլեւս նեղություն էլ չեն տալիս քիչ թե շատ արժանահավատ սցենարով շարժվեն։

Գաղտնիք չէ, որ 5-րդ ալիքը դարձել է Հայաստանում ազատ խոսքի եւ այլակարծության բացառիկ օջախներից մեկը, իսկ ալիքի սեփականատիրոջ ձերբակալությունն համարում եմ հեռուստաալիքի բնականոն աշխատանքների վրա ճնշում գործադրելու փորձ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով