Daily Archives: 04.12.2019

Սերժ Սարգսյանն այժմ հարցաքննվում է

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այժմ գտնվում է ՀՔԾ-ում: Մեր տեղեկություններով, այժմ նրան հարցաքննում են մեկ քրեական գործի շրջանակներում: ArmLur.am-ը  փորձել է տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, սակայն  չի հաջողվել: Այլ մանրամասներ ArmLur.am-ը  կհրապարակի  քիչ անց:

«Դավաճանները չեն մոռացվում,հիշվում են միշտ և դա լավ է».Հրանտ Մելիք-Շահնազարյան

  Սերգո Կարապետյանին հիշում եք, չէ՞։ Գյուղնախարար էր աշխատում առաջ։ Ասեմ իմանաք՝ իր անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու։ Ձեր ու սերունդների։ Որովհետև դավաճանները չեն մոռացվում։ Հիշվում են միշտ և դա լավ է։ Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է… Կարդալ ավելին »

Միասեռական զույգը պսակադրվել է Սուրբ Հովհաննես կաթոլիկ եկեղեցում․ մեղր են կերել, լավաշ գցել ուսերին .«Հրապարակ»

Ֆեյսբուքահայությունը շարունակում է քննարկել միասեռականների ամուսնությունը, որոնցից փեսան հայազգի Հարություն Ջեյրանյանն է, իսկ հարսը՝ իտալացի Ռոզարիոն։ Համացանցում է հայտնվել նրանց հարսանիքի անոնսը։ Ի դեպ, նշենք, որ տեղի է ունեցել հայկական հարսանիք, պսակադրությունը կատարվել է Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես կաթոլիկ եկեղեցում։ Համ հարսանիքն է հայկական, համ էլ տեղի է ունեցել Լոս Անջելեսի Սբ․ Հովհաննես կաթոլիկ եկեղեցում.

Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Ս.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից… Կարդալ ավելին »

Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը

Այսօր, 56 տարեկանում, կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը: Վերջին երեք օրերին երաժիշտը գտնվում էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: «Իմ միակ ուրախությունս, իմ Արմեն Գևորգյանս էլ չկա»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա կինը` Քնարիկ Սասունյանը: Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի… Կարդալ ավելին »

«Աննան եւ Մեհրիբանը ուս-ուսի մուղա՞մ կլսեն Արցախում».Մարգարիտ Եսայան

Աննան եւ Մեհրիբանը ուս-ուսի մուղա՞մ կլսեն Արցախում Ինչպես եւ սպասում էի եւ ինչպես եւ ասացի նույն հարցազրույցում՝ չեմ զարմանա, որ Աննան Մեհրիբանին հրավիրի մուղամ լսելու, ահա, հրավերը կա,վստահ եմ, ընդունվելու է այդ հրավերը, չեմ զարմանա, որ միասին Արցախում թեյ էլ կխմեն, գուցե ուս-ուսի երգեն եւ այդ կերպ փորձեն խլացնել այն բանակցված փաստաթուղթը, որն այսօր Բրատիսլավայում… Կարդալ ավելին »

«Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել». «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտեց Աժ նիստը

Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով ԱԺ նիստը: «Երկու օր է Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրողներին, դարձրել էր մառազմի և մազոխիզմի փառատոն: Պարոն Սիմոնյանն ասում է՝ «քանի՞ գլխանի եք», այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի: Չի ստացվի լղոզել, փոշիացնել այս թեման: Մենք… Կարդալ ավելին »

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դատապարտում է ոստիկանների վարքագիծը խաղաղ ցուցարարների նկատմամբ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, առաջնորդնվելով ազգային պետություն ունենալու հրամայականից բխող շահերով, ուշի-ուշով հետևում է «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի պարտադիր դասավանդման ու «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների ԲՈՒՀերում պարտադիր դասավանդման սկզբունքի համար պայքարող հայորդիների գործողություններին և սատարում է նրանց: Երեկ` դեկտեմբերի 3-ին, երիտասարդները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել ԿԳՄՍ նախարարին: Սակայն… Կարդալ ավելին »

Նիկոլ ջան, կլինի՞ մարդավարի բացատրես, թե ինչ պատի են քեզ դեմ տվել ու ինչ է կատարվում բանակցային պրոցեսում

Նիկոլը տարիուկես է, ինչ վարչապետ է, Բրատիսլավայում այսօր ակնկալվում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 5-ակողմ հայտարարության ընդունում, իսկ Հայաստանում ոչ ոք, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր մերձավոր շրջապատից տեղյակ չէ, թե որն է Նիկոլ Փաշինյանի տեսլականը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Սա փորձանքի կեսն է միայն։ Բացի նրանից, որ Նիկոլը համառորեն պնդում է, որ ունի իր տեսլականը ու… Կարդալ ավելին »