«Դավաճանները չեն մոռացվում,հիշվում են միշտ և դա լավ է».Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Սերգո Կարապետյանին հիշում եք, չէ՞։ Գյուղնախարար էր աշխատում առաջ։ Ասեմ իմանաք՝ իր անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու։ Ձեր ու սերունդների։ Որովհետև դավաճանները չեն մոռացվում։ Հիշվում են միշտ և դա լավ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ։

Ասեմ նաև իմանաք՝ որ եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է։ Արցախի հարցում ցանկացած հակահայկական ծրագրի, բառի, անգամ ստորակետի հակազդեցությունը շատ ուժեղ է լինելու։ Խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին այդ ուղով գնալ կամ ճակատագրի հետ խաղեր խաղալ։ Գործ չունեք։ Լսու՞մ եք՝ գործ չունեք։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով