Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

medmedia.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով