Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դատապարտում է ոստիկանների վարքագիծը խաղաղ ցուցարարների նկատմամբ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, առաջնորդնվելով ազգային պետություն ունենալու հրամայականից բխող շահերով, ուշի-ուշով հետևում է «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի պարտադիր դասավանդման ու «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների ԲՈՒՀերում պարտադիր դասավանդման սկզբունքի համար պայքարող հայորդիների գործողություններին և սատարում է նրանց:
Երեկ` դեկտեմբերի 3-ին, երիտասարդները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել ԿԳՄՍ նախարարին: Սակայն տեղի մեծաթիվ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի գործադրմանը և ծառայելով որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին բազմաթիվ երիտասարդականների:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, դատապարտում է ոստիկանների նման վարքագիծը: Ցավով արձանագրում ենք, որ այս դեպքը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի ոստիկանությունը չի ծառայում օրենքին և խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառում է անհամարժեք միջոց՝ բիրտ ուժ: Այնինչ բռնությունը բռնություն է ծնում և խախաղ ցուցարարներին դրդում ավելի կոպիտ գործողությունների, որի ամբողջական պատասխանատվությունn ընկրում է օրվա ոստիկանական համակարգի և իշխանության վրա:
Հորդորում ենք այլևս զերծ մնալ նման պահվածքից և գործողություններից: Պահպանեք զգոնություն և մի արեք այնպես, որ ազատամարտիկները ևս դուս գան փողոց ցույցի և կանգնեն հայրենասեր երիտասարդների կողքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով