Ըստ «Gallup»-ի՝ Փաշինյանի վարկանիշը գահավիժել է շուրջ 25 տոկոսով. դարձյալ հակահեղափոխականնե՞րն են մեղավոր

Դեկտեմբերի 20-ին «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ ՍՊԸ»-ն հրապարակել է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության աշխատանքի արդյունքները գնահատող հարցման տվյալները: Սա հենց այն «Gallup International Association» ընկերությունն է, որը իշխանափոխությունից ի վեր անց էր կացնում հարցումներ, որոնց մեթոդաբանությունը մեղմ ասած կասկածներ էր առաջացնում:

Հիշեցնենք, որ հարցումները անցկացվել են համամասնորեն: Սա նշանակում է, որ մարզերից և Երևանից հարցվել է բնակչության տոկոսային հարաբերակցությանը համապատասխան քանակի մարդ, «տնային տնտեսությունները ընտրվել են պատահական քայլով», ուստի պետք է փաստենք, որ ըստ էության ընտրանիի ձևավորման ժամանակ հաշվի չեն առնվել սեռատարիքային կառուցվածքը, կրթական ցենզը և այլն: Կարելի է ենթադրել, որ այսպիսի գործիքակազմ է օգտագործվել նախկինում շատ որոշակի արդյունքներ ստանալու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն երեկ հրապարակված արդյունքների համաձայն Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական գործիչ լիովին դրական է գնահատել հարցվածների 36.8%–ը, իսկ 2018թ. սեպտեմբերին անցկացված համանման հարցումը ցույց էր տվել, որ լիովն դրական գնահատական էր տվել 61.2%-ը: Տարբերությունն ակնհայտ է: «Էմ Փի ՋԻ ՍՊԸ» կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մեկ տարվա ընթացքում շուրջ 25 (24.4) տոկոսային կետով անկում է ապրել։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչով կարող է պայմանավորված լինել այն, որ նույնիսկ «Gallup International Association»-ը այլևս չի կարող ոչ մի կերպ ապահովել Նիկոլ Փաշինյանի համար բարձր վարկանիշ:

Պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը հետհեղափոխական ժամանակահատվածում պայմանավորված էր խոստումների առատությամբ և նախկինների հասցեին հնչեցվող հիմնավոր, բայց մեծ մասամբ՝ անհիմն մեղադրանքներով: Այսպիսի հիմքի վրա կառուցվող բարձր վարկանիշը ունի շատ արագ գահավիժելու հատկություն: Նույնը կատարվեց և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ: Նա չկարողացավ, ինչպես և սպասվում էր, կատարել իր խոստումները:

Ավելին, իր կողմից ուղղակիորեն նշանակված պետական պաշտոնյաները և փաստացի մանիպուլյացիաների արդյունքում քաղաքապետ դարձած Հայկ Մարությանը նույնպես չեն կարողացել կատարել խոստումները: Այն ստվար զանգվածը, որը եկավ ընտրությունների (այստեղ չմոռանանք, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 49 տոկոսը) և Նիկոլ Փաշինյանին և նրա ապաշնորհ թիմին բերեց իշխանության, այսօր հասկանում է, որ շարքային քաղաքացու կյանքը ոչինչով չի փոխվել, բայց իրենց սրտի վարչապետը և իր շուրջը հավաքված քայլոների կյանքը կտրուկ բարելավվել է: Այս կապակցությամբ մարդկանց մոտ օրինաչափ հարցեր և զայրույթ է առաջանում: Նիկոլ Փաշինյանի հետևից փոդոց դուրս եկածների համար այլևս ակյհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի և այլոց կողմից հանրահավաքներին հնչեցվող բոցաշունչ ելույթների ենթատեքստում կարմիր թելով անցնող այն խոտումները, որ հարուստներից պետք է խլել անօինական ճանապարհով ձեռք բերվածը և «բաժանել ժողովրդին», մնացին զուտ խոստումներ: Հարուստները մնացին հարուստ և այսօր ճնշող մեծամասնությամբ հայտնում են այն դիրքորոշումը, որ ընդունում են Փաշինյանի իշխանությունը, իսկ փողոց փակողները մնացին ձեռնունայն, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից, որոնք տաքուկ տեղավորվել են նույն փողոց փակողների վզին և պետական բյուջեյի հաշվին բացի ոչ մի բանով չարդարացված բարձր աշխատավարձերից ստանում են նաև պարբերական պարգևավճարներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փողոց փակող քաղաքացիները, որոնց Նիկոլ Փաշինյանը հույս տվեց, որ իրենց կյանքը կտրուկ փոխվելու է դեպի լավը, նույնիսկ պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց սրտի վարչապետին՝ ամեն պատեհ և անպատեհ առիթով հնչեցնելով «30 տարվա քանդածը մեկ տարում հնարավոր չէ ոտքի կանգնացնել» մանտրան: Բայց այստեղ պետք է հիասթափեցնեմ հարգելի ընտրազանգվածին: Մոտ 15 օր առաջ Միրզոյան Արարատը ԱԺ-ում նոր վարկային պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ մեր գործերը լավ են, ժողովուրդ ջան, այնքան լավ են, որ մեզ էժան փող են առաջարկում: Այնպես որ, հարգելի ընտրազանգված, այդ քո համար է կյանքը դժվար, քո կողմից իշխանության բերված «ժողովրդի ծառաների» կյանքը հիասքանչ է, իրենց գործերը շատ լավ են: Այս ֆոնի վրա չպետք է զարմանանք, որ «Gallup International Association»-ի հարցման արդյունքները արտացոլում են վարկանիշի այսպիսի գահավիժում:

Մնում է, որ մոտ օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը ուղիղ եթեր մտնի այս թեմայով և իրեն հատուկ ոճով մեղավորներ նշանակի այսպիսի ցածր վարկանիշի համար: Ակնկալում ենք, որ դարձյալ մեադրվելու են ինչ-որ առեղծվածային «հակահեղափոխական» ուժեր, որոնք այս անգամ կաշառել են «Gallup International Association»-ին:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով