Ադրբեջանական նավթադոլարներից ֆինանսավորվող քարոզչությունն այսօր արդեն Հայաստանում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր իշխանությունը կարողանում է պահպանել միմիայն 1 բանի՝ Հայաստանի դեմ ատելության վրա հիմնվելով: Արդեն 3 տասնամյակ է, ինչ դեռևս Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդարի կողմից ստեղծված իշխանական կլանի ներկայացուցիչներն են տիրում այդ երկրում:
Ադրբեջանն էլ սովորական երկիր է, որտեղ կան նաև ընդդիմադիր կրքեր, կա տարակարծություն, այլ կերպ մտածող առաջադեմ սերունդ, իշխանության հետ կարծրացած օլիգարխներից ազատվելու ցանկություն, սակայն այդ ամենը չքվում է, երբ առաջ են գալիս Ղարաբաղի հարցն ու Հայաստանի դեմ ատելության քարոզը: Սա այն երևույթն է, որի վրա Ալիևյան կլանն աշխատել և ներդրումներ է արել ավելի քան 30 տարի և սա այն երևույթն է, որն այսօր այդ տքնաջան քարոզչական աշխատանքի շնորհիվ միավորում է ողջ Ադրբեջանի ժողովրդին և Իլհամ Ալիևին ու կլանին:
Ամեն օր Ադրբեջանի բոլոր պետական հեռուստառադիոլաիքներով և այլ լրատվամիջոցներով պարտադիր կերպով մի քանի ժամ տևող հակահայկական քարոզչություն է իրականացվում: Հակահայկական քարոզչությունն այդ երկրում կարելի է հանդիպել ամենուրեք: Նույիսկ բոլոր ադրբեջանական մանաթ թղթադրամների դարձերեսներին, անկախ նրանց արժողությունից, պատկերված է Ադրբեջանի քարտեզը, որտեղ Նախիջևանն ու Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում են:
Պատկեր, որ հիշեցնում է Ղարաբաղի համար ատելությունն ու վրեժխնդիր լինելու ծարավը: Ադրբեջանում գործում են նաև տարբեր նավթադոլարներից և նավթամանաթներից կազմված ֆոնդեր՝ հիմնադրամներ, որոնք ուղղված են Ղարաբաղը վերադարձնելուն, Ղարաբաղը վերադարձնելու համար քարոզչություն իրականացնելուն և հարկ եղած դեպքում, Ղարաբաղում իսկույն ներդրումներ անելուն, ադրբեջանական համայնքով վերաբնակեցնելուն և ծաղկեցնելուն: Խոսակցություններ են պտտվում, որ ընդհանուր առմամբ այդ հիմնադրամներում հավաքված պահպանվում է մոտ 8.000.000.000 նավթադոլար, որ Ադրբեջանը պահել և պահպանել է՝ հարկ եղած պահին Ղարաբաղի մեջ ներդնելու համար:
Այժմ եկեք վերհիշենք Արցախի հարցի լուծման ներկայիս տարբերակը, որը մեզ հենց հիմա պարտադրում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում, օրինական կամքի արտահայտում, իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն: Ապահովել տեղահանված բոլոր անձանց և փախստականների իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը: Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ ուժերի ներկայություն:
Այսինքն՝ Հայաստանը պետք է իր զորքը դուրս հանի Արցախի տարածքից, որին պիտի փոխարինեն ինչ-որ միջազգային խաղաղապահ ուժեր, Արցախի տարածքից երբևիցե տեղահանված բոլոր բնակիչները՝ այսինքն և հայերը, և թուրքերը, և Ադրբեջանի բնակիչները պետք է վերադառնան Արցախ: Այսպիսիով, Ադրբեջանին վերադարձրած շրջական տարածքով Ղարաբաղի Հանրապետույունում որոշակի ժամանակ հայերը, ադրբեջանցիները և օտարները պետք է ապրեն առաջվա նման՝ կողք կողքի, որից մի քանի տարի հետո այդ բոլոր բնակիչները պետք է հայտնեն իրենց բնակավայրի հետագա ճակատագրի մասին իրենց կամքը և ինչ էլ որ որոշեն՝ դա էլ կստանա իրավական ուժ և կընդունվի միջազգային հանրության և կառույցների կողմից: Ահա հենց այս բանի համար է Ադրբեջանի հանրությունը երկար տարիներ հավաքել ու կուտակել այս 8.000.000.000 նավթադոլարը՝ Արցախի տարածքում թուրք-ադրբեջանցիներին և հայերին համատեղ «վերաբնակեցնելու» և նրանց մի քանի տարի «ապահովելու և սնելու» համար:
Անգրագետ Պողոսներին ավելի պարզ և հասկանալի ձևով ասելու համար գրեմ այսպես՝ Ադրբեջանը 8.000.000.000 դոլարը նախատեսել է Արցախի տարածքում վերաբնակեցված ադրբեջանցիներին և հայերին բաժանելու համար, կուտ տալու և առնելու համար, նրանց հոգսերը հոգալու և առոք-փառոք պահելու համար, որպեսզի այդ ամենից հետո, վերոնշյալ անձինք գնան և քվեարկեն Արցախի ներկայիս հանրապետության հետագա ճակատագրի համար և այն կապեն Ադրբեջանի հետ և ընտրեն Ադրբեջանը:
Սակայն ինչի՞ց եք ենթադրում, թե Ադրբեջանն իր այդ միլիարդավոր դոլարներից այսօր արդեն իսկ չի սկսել ծախսել իր այս քարոզչությունն առաջ տանելու համար, ի՞նչ գիտեք, թե ինչ կա ձեր ներկայիս քաղաքական գործիչների մտքին, ի՞նչ գիտեք, թե որտեղից են նրանք սնվում և ինչ քարոզչություն են առաջ տանում, երբ Հայաստանն այսօր փաստորեն ունի ընդամենը միահեծան իշխանություն՝ 1 անձով պայմանվորված և թագավորականի նման կառավարման համակարգ: Եթե վաղը այդ 1 անձին ինչ-որ բան լինի, կամ նա պարզապես անհետանա, ո՞վ է նրան փոխարինելու, ի՞նչ եք դնելու նրա փոխարեն: Ադրբեջանական միլիարդներով սնվող լրտեսական ցանցն այսօր արդեն իսկ մեր երկրում է, իսկ դուք որքանո՞վ եք մեր երկրի ղեկավարումն այս բարդ ճգնաժամային լարված իրավիճակներում և պատերազմական վտանգի դեպքում ընդամենը 1 անձի ձեռքում կենտրոնացնելը ճիշտ համարում:
Մենք ի՞նչ ունենք այսօր՝ ոչ մի բան ադրբեջանական 8 միլիարդ դոլարի դեմ, որն այսօր իսկ մեր երկրում իր քարոզչությունն է տարածում:

Հայկ Կիսեբլյան

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով