Բաց նամակ Երևանի ոչ լեգիտիմ քաղաքապետին

2018-ին երևանցիներին բազմաթիվ խոստումներ տալով և խաբելով ընտրվեցիք քաղաքապետ: Երևանի 2800 -ամյակի հոբելյանական ամենակարևոր միջոցառումների բյուջեն կրճատեցիք՝ գլուխ գովալով, որ նախկին իշխանությունները մսխել են բյուջեն և հիմա դուք իբր խնայողություն եք անում: Արդյունքում կարևոր մշակութային ծրագրեր, բազմաթիվ երկրների պատվիրակների այցեր չեղյալ համարվեցին:

Այսօր դուք ձմեռ պապին դիմավորելու համար բյուջեից ծախսում եք գրեթե 1 միլիոն դոլլար, որը եռակի անգամ գերազանցում է մինչ այս ամանորի համար կատարված ծախսերը: Եվ դա բացարձակ համեմատելի չէ Երևանի 2800 ամյակի հոբելյանական տոնակատարությունների և շարքային ամանորյա միջոցառման տված արդյունքները և տոնական տրամադրությունները, ինչի հիմնավորման համար նույնիսկ վարչապետն է LIVE մտնում (ի դեպ, կարող եք նրան ընդունել աշխատանքի, որպես մամլո խոսնակ): Հիմա, ա’յ սուտասան, հարց եմ տալիս, բա ի՞նչ խնայողության մասին էր խոսքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բա էտ խնայողություններով մանկապարտեզների տանիքներ կառուցի, հնամաշ վերելակները փոխի, կարմիր գծերը վերացրու, տրանսպրտի խնդիրը լուծի, որ օր-օրի կաթվածահար է լինում, թե’ կարծում ես երևանցիները չեն հասկանում, որ սա փող լվալու դասական օրինակ է:

Գեորգի Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով