Daily Archives: 20.11.2019

«Այս երիտասարդները, որ քուն են մտել սառած սալահատակին, մեր պատվախնդրության պահակներն են».Արթուր Թովմասյան

  Այս երիտասարդները, որ քուն են մտել սառած սալահատակին, մեր պատվախնդրության պահակներն են, ովքեր կանգնել են մեր ազգային արժեքների ու մարդկային արժանապատվության համար փորված խրամատներում։ Եւ այն մարդիկ, ովքեր հայհոյում են նրանց, իրենք իրենց են հայհոյում, առանց հասկանալու, որ պատերազմ է, անտեսանելի, անլսելի, աննյութական, անարյուն պատերազմ, որտեղ ամենակուլ ապազգայինը, անդեմը, անհամարը կլանում է բարի ու… Կարդալ ավելին »

Սոցապ նախարարի ափալ-թափալ «բարեփոխումների» 1-ին զոհերը

  Հայաստանում փակվում են վերջին 4 գիշերօթիկ հաստատությունները՝ Գյումրու երկու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները։ Որոշումը հաստատեց Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում : Այս 4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, իսկ ըստ հոկտեմբերի 31-ի տվյալների,նրանք արդեն 130-ն էին։ Նրանից ոմանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող  տարբեր պատճառներով՝ տանը կատարվելիք բռնության վտանգից մինչև բնակարանային… Կարդալ ավելին »

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հայտարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով թեև ապահովվում  է առաջընթաց բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որոշ իրավակարգավորումների առնչությամբ, լուծվում են որոշ խնդիրներ, սակայն առկա են լուծում պահանջող մի շարք խնդրահարույց կետեր։ 1. Բուհական ինքնավարություն: Առաջարկվող նախագծով բուհի կառավարման խորհրդում պետական իշխանության կողմից նշանակվող անդամների թիվը սահմանվում է 50 տոկոս: Նույն կարգավորումը գործում է նաև… Կարդալ ավելին »

Նախագահ Սարգսյանը Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։ Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման… Կարդալ ավելին »

Արայիկ Հարութունյանը չի գիտակցում ,որ սա կուսակցական պայքար չէ.Նունե Ներսիսյան

Նախկին իշխանության ժամանակ կամ ինչու՞ առաջ չէիք խոսում արտահայտությունները արդեն մի տեսակ զզվելի է,ձանձրալի : Նախկին իշխանությունների օրոք երբ մարդիկ բողոքում էին ,բարձրաձայնում էին խնդիրները `այսօրվա թրաշամանուկները իրենց տաքուկ տներում անտարբերությամբ հետևում էին և կամ խորհրդարանում պոպուլիստական փուչ խոսքերով հանդես էին գալիս:Կամ վաճառում էին իրենց քվեներն ընտրությունների ժամանակ: Հիմա իբրև իշխանությունը վերադարձվել է ժողովրդին: Իբրև… Կարդալ ավելին »

Փաստորեն «Ռեստարտ»-ի ներկայացուցիչները էսքան ժամանակ խաբում էին ուսանողներին

Հայկ Գևորգյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռեստարտ» անունով նախաձեռնություն կար, որի անդամներն անցած տարի կոկորդ էին պատռում, թե ԵՊՀ-ի համար են պայքարում, բայց երբ հայագիտական առարկաները բուհերից հանելու թեմայով ԿԳՍՄ նախարարը մուննաթ է գալիս ու վիրավորում ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներին, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ոչ մի ծպտուն չկա: Փաստորեն «Ռեստարտ»-ի ներկայացուցիչները էսքան ժամանակ խաբում… Կարդալ ավելին »

Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում վերջին մեկ ամսում միանգամից երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց․ սկզբում՝ փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ապա՝ Տիգրան Խաչիկյանը եւ աշխատակազմի ղեկավար Արտակ Ասատրյանը, վերջում՝ նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը։ Հիմա նախարարության գործառույթներն ու հիմնական բեռը մնացել են մյուս փոխնախարարների՝ Ռաֆիկ Գրիգորյանի, Սրբուհի Գալյանի եւ Քրիստինե Գրիգորյանի ուսերին, մի քիչ էլ՝ նախարար Ռուստամ… Կարդալ ավելին »

Մեղադրյալի կարգավիճակ ունեցողը բարձր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտպանական ոլորտում երեկ արտառոց նշանակում եղավ: Վարչապետ Փաշինյանի որոշումով աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անցնում է մի քրգործով եւ մեղադրյալի կարգավիճակ ունի, երեկ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գնդապետ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ… Կարդալ ավելին »

Երբվանի՞ց և որտեղի՞ց է սկիզբ առնում հայագիտության դեմ արշավը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը ժամանակին լուրջ գործունեություն է ծավալել Սորոսի հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերով, ներկայումս բավականին ոգևորված ներգրավված է հայագիտական առարկաների դասավանդման դեմ ընթացող գործընթացներում։ «Փաստ» թերթի ձեռքի տակ է հայտնվել Հովհաննիսյանի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի… Կարդալ ավելին »