Daily Archives: 20.11.2019

SOS. քաոսը խորանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաոսը դանդաղ քայլերով առաջ է շարժվում։ Մի օր մի հանրային խումբ է վրդովվում՝ պատեպատ զարկվում, մյուս օրը՝ հաջորդը։ Մի օր մի անհեթեթ հայտարարություն են անում իշխանությունները, մյուս օրը մի անընդունելի օրինագիծ են դնում շրջանառության մեջ։ Մի օր սեռափոխվածի են Ազգային ժողով հրավիրում, հետո մեկ այլ սեռափոխվածի մասին ֆիլմ են նկարում։ Նախկիններին քննադատում… Կարդալ ավելին »

Ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Վազգեն Մանուկյանից մինչև Նիկոլ Փաշինյան բազմաթիվ վարչապետներ ենք ունեցել, ընդ որում, նրանց հիմնական մասը եղել են լուրջ կրթություն ստացած և՛ ֆունդամենտալ գիտության կամ տնտեսական ոլորտի կայացած, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և՛ կուսակցական լիդերներ, և՛ մարդիկ, որոնք երկրի համար անվտանգային առումով ամենակարևոր՝ պաշտպանության ոլորտից են եկել: Մեծ մասն, ըստ էության, արդեն իսկ կառավարման… Կարդալ ավելին »

Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան

Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն… Կարդալ ավելին »

Երկիր մոլորակին հսկայական երկնաքեր է մոտենում Քեոփսի բուրգի մեծության եւ եթե հասնի մեզ, միջուկային զենքի ավերածություններ կանի երկրի վրա

Երկիր մոլորակին հսկայական երկնաքեր է մոտենում Քեոփսի բուրգի մեծության եւ եթե հասնի մեզ, միջուկային զենքի ավերածություններ կանի երկրի վրա։ Մեր կողքին Իրանում իսկական խառը վիճակ է, Սիրիան տաք է ու վտանգավոր, ,Վրաստանում դարձյալ վրացական գարնան բույրեր կան,Ադրբեջանը թուրքի նենգությամբ եւ լռիկ հզորացնում է իր ռազմական ուժերը եւ հանդարտ պատրաստվում է պատերազմի, իսկ մենք, համապատասխան կենդանու… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանն նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում. «Իրավունք»

  «Իրավունք. թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել… Կարդալ ավելին »

Ձյուն է գալու

Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում  նոյեմբերի 24-25 -ը սպասվում է  առանց տեղումների եղանակ

Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանը կքննարկի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ) ստորագրությամբ կամ 7 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Վահագն Աբգարյանի պաշտպանները նման միջնորդություն են ներկայացրել… Կարդալ ավելին »

Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ: Զբոսաշրջության խթանումը կարեւորող մեր երկրում ճանապարհներին զուգարաններ չկան, հույսը մնում են գազալցակայանները, որոնցում էլ զուգարանների սանիտարահիգիենիկ վիճակն ուղղակի անմխիթար է: Թերթը տեղեկացել է, որ այժմ էլ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է մարզպետարաններին, որ կրկին ուսումնասիրվեն մարզի տարածքում գտնվող հասարակական զուգարանները:… Կարդալ ավելին »

Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է շուրջ 34 054 658 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Ավետիսյանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ եկամուտների վերոնշյալ հանրագումարից շուրջ 3 186 558 ՀՀ դրանը և… Կարդալ ավելին »

Դատախազությունը ձմեռային վերարկուներ է պատվիրում, սակայն դրանք դատախազներին չե՞ն հասնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել մի խումբ դատախազներ եւ հայտնել, որ ոչ մի դատախազ երբեք դատախազների համար նախատեսված ձմեռային վերարկուները չի կրել, սակայն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին ձմեռային վերարկուներ է պատվիրում: Թերթը դատախազների բողոքի մասով դիմեց Դատախազության հանրային կապերի բաժին` հետաքրքրվելով, թե ինչպես կբացատրեն դատախազների մտահոգությունը, թե ինչու են գումարները աննպատակ օգտագործում: Ի պատասխան`… Կարդալ ավելին »