Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանը կքննարկի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ) ստորագրությամբ կամ 7 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Վահագն Աբգարյանի պաշտպանները նման միջնորդություն են ներկայացրել նոյեմբերի 8-ին կայացած դատական նիստի ընթացքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք պնդում են, որ դատարանը պետք է ազատ արձակի իրենց պաշտպանյալին, քանի որ գործով վկա Արթուր Մնացականյանն իր նախաքննական ցուցմունքները կեղծ է համարել։

Պաշտպանական կողմը նաեւ հայտարարեց, որ Վահագն Աբգարյանն ունի առողջական խնդիրներ, որի բուժման համար կալանավայրում չկան պայմաններ. «Վահագն Աբգարյանին շարունակել կալանքի տակ պահելը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել պետությանը»։

Տուժող կողմի իրավահաջորդներն այդ նիստի ընթացքում զարմանք հայտնեցին այն փաստի առթիվ, որ դատարանը ինքն է հիշեցրել Ալավերդցի Վահագի պաշտպաններին միջնորդության մասին։ «Միջնորդություն ունեիք, չէ՞», – պաշտպանական կողմին հարցրեց դատավոր Սուսաննա Գզոգյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով