«Այս երիտասարդները, որ քուն են մտել սառած սալահատակին, մեր պատվախնդրության պահակներն են».Արթուր Թովմասյան

 

Այս երիտասարդները, որ քուն են մտել սառած սալահատակին, մեր պատվախնդրության պահակներն են, ովքեր կանգնել են մեր ազգային արժեքների ու մարդկային արժանապատվության համար փորված խրամատներում։ Եւ այն մարդիկ, ովքեր հայհոյում են նրանց, իրենք իրենց են հայհոյում, առանց հասկանալու, որ պատերազմ է, անտեսանելի, անլսելի, աննյութական, անարյուն պատերազմ, որտեղ ամենակուլ ապազգայինը, անդեմը, անհամարը կլանում է բարի ու մոռացվող հինը, ազգայինը, արգելվածը, առանձնահատուկը, միակը, իսկականը, բնականը, մարդկայինը։ Բանը բանից անցել է արդեն։ Մենք ոչ միայն սառն ենք ու անխոցելի մեր ապագայի, այլև անդրդվելի ենք մեր զավակների այն տեսակի ցավի ու վատ կանխազգացումների հանդեպ, ովքեր ճչում են հոգով ու ասում են մեզ, որ մեր գնացքը անդունդն է սլանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրելի երիտասարդներ, Դուք այսօր մարտիկների այն պատվասարսուռ ու նախանձախնդիր վաշտն եք, ովքեր ետդարձի, հպարտ լինելու, ինքնություն պահելու, առանձին տեսակ մնալու հնարավորություն են տալիս։
Ես Ձեր ցավը տանեմ։
©️Դավիթ Վանյան

Հ.Գ. Ի դեպ նկարում նույն երիտասարդներն են

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով