Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը՝ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության մասին

Իմ ԱԱԾ տնօրեն չլինելը և ֆուտբոլային վերջին խաղի արդյունքը որևէ պատճառահետևանքային կապ չունեն, այդուհանդերձ կա մի կեղծ օրակարգ ստեղծված, որը ազդում է մեր ֆուտբոլի վրա։ Այս մասին «Պրեսինգ» հաղորդման ընթացքում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի այն հայտարարությանը, որ Վանեցյանը երբեւէ իրենց թիմի անդամ չի եղել, ԱԱԾ տնօրեն է եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունն է, Վանեցյանն ասաց, որ շատ ուրախ է, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ ԱԱԾ տնօրենն ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ։ «Առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Ինչ վերաբերում է բացահայտումներով պարծենալուն՝ ի տարբերություն բոլորի՝ ես երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։ Կարծում եմ, որ այդքանից հետո պարոն Մկրտչյանը դեմ կքվեարկի և դեմ կխոսի այն նախագծին, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, որով անթույլատրելի է այս պաշտոնների քաղաքականացումը։ Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,-ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով