Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ամսական 100,000 դոլար է հատկացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար.alternativ.am

Ըստ alternativ.am-ի հավաստի տեղեկությունների` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ուղղված քարոզչության աշխատանքներով զբաղված են նաև արտախոհրդարանական որոշակի ուժեր։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթ Տեր-Պետրոսյանին, ո՛վ ոչ ավել և ո՛չ պակաս ամսական 100,000 ամերկյան դոլար է հատկացնում տխրահռչակ կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար։ Սակայն այդ աշխատանքները չեն սահմանափակվում միայն Դավիթ Տեր-Պետրոսյանի անձով․ այդտեղ գործում են այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը, «Անտարես»  հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն»  ռադիոկայանի նախկին լրագրող, ներկայիս կառավարության ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և այլք։

Մեզ հասած տեղեկություններով վերջիններս մոտ ապագայում պատրաստվում են բացել գրասենյակներ, որտեղ արդեն կնդգրկվեն և քարոզչական աշխատանքներ կտանեն տարբեր արևմտյան ուժերի կողմից ներդրված մանր ու միջին  դեմքեր։ Հայտնի է նաև, որ նույն Արմեն Մարտիրոսյանը պատրաստվում է աշխատություն հրապարակել, որտեղ նշվելու են այն դրական կողմերը, որոնք ի հայտ կգան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ պետական բարձր հովանավորության պայմաններում, իսկ այս ամենի լուսաբանումն ու փիառը իրականացնելու է Հովհաննես Մովսիսյանը լրատվականների միջոցով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք չկարողացանք պարզել՝ ինչքան աշխատավարձ են ստանում սույն մարդիկ, սակայն այն հանգամանքը, որ վերջիններս պարբերաբար հանդիպում են՝ փաստ է։ Վերջերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ սույն մարդիկ հանդիպել են և երկար քննարկումներ ունեցել։

Ստամբուլյան կոնվենցիայի  աջակիցների դաշինքի այս կարկառուն ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը կենաց և մահու պայքար է մղում՝ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար, սույն կոնվենցիայի վիճահարույց կետերը ՍԴ-ով անցկացնելու համար։ Իսկ այդ պայքարը օժանդակվում է թե՛ պետական ապարատի կողմից, թե՛ արևմտյան կասկածելի ուժերի։

Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում՝ պարզելու համար, թե այդ 100,000 դոլարից ինչքան   աշխատավարձ է ստանում Վահե Գրիգորյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարց է առաջանում՝ ո՞ւր կորան 90-ականներին թալանված ու մսխված միլիարդավոր դոլարները և մեկ այլ հարց է՝ ով է դրանք տնօրինում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով