Ջիմ Ջոնս, Մեհմեդ Ալի Աղջա, Սյոկո Ասահարա. այս մարդիկ նույնպես վարչապետի նման իրենք իրենց Հիսուս Քրիստոս էին հռչակում

Իտալական սաֆարիի ժամանակ վարչապետի կողմից հնչեցրած «Ես սեր եմ քարոզում Տես Հիսուս Քրիստոսի նման…» բառերը շատերի մոտ, մեղմ ասած, տարակուսանք են առաջացրել: Եվ այս խոսքերը արտաբերում է այն մարդը, որը ստորակետով թվարկում է Նոր Կտակարանը և Աստվածաշունչը…

Սակայն մենք չենք տարակուսում, քանի որ վաղուց ենք հասկացել, որ մեկ տարուց ավել է գործ ունենք էքսցենտրիկ հոգեվիճակում գտնվող անձնավորության հետ: Այս ֆոնի վրա տեղին կլինի հանրությանը ներկայացնել այն անձանց ցանկը, որոնք մեր վարչապետի նման իրենք իրենց կոչում էին Հիսուս Քրիստոս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այսպես՝ 20-րդ դարի Հիսուսներն են Ջիմ Ջոնս – «Ժողովուրդների Տաճար» աղանդի հիմնադիր, իրեն հռչակել է Հիսուսի, Էխնաթոնի, Բուդդայի, Վլադիմիր Լենինի մարմնավորում: 1978 թվականի նոյեմբերի 18-ին կազմակերպել է Ջոնսթաունի մասայական ինքնասպանությունը Գայանայում: Մի խոսքով, մարդասպան և խելագար: Մարշալ Էփլուայթ – ուֆոլոգիական նոր կրոնական ուսմունքի հոգևոր առաջնորդ:

Պաշտանմունքի այս դրսևորումը իրենից ներկայացնում էր դեստրուկտիվ աղանդ, որի անդամները, առաջնորդի հետ միասին, ինքնասպանություն են գործել այլմոլորակայինների տիեզերանավի հարձակումից խուսափելու համար: Մեհմեդ Ալի Աղջա – Հովհաննեղ Պողոս II նկատմամբ մահափորձ կատարած անձնավորություն, որն իրեն հայտարարել է Հիսուս Քրիստոս: Գրաբովոյ Գրիգորի Պյոտրի – ինքն իրեն հայտարարել է Քրիստոսի նոր մարմնավորում և հայտարարել է, որ կարող է վերակենդանացնել մահացածներին:

Դատապարտվել է խարդախության համար: Սյոկո Ասահարա – «Աում Սենրիկյո» աղանդի հիմնադիր, համարում էր իրեն Հիսուսի մարմնավորում: 1995 թվականի մայիսի 20 կազմակերպել է ահաբեկչական գործողություններ Տոկիոի մետրոյում զարին գազի կիրառմամբ, դատապարտվել է մահապատժի, որն ի կատար է ածվել անցած տարի: Յահվե Բեն Յահվե (իրական անունը՝ Հուլոն Միթչել) – սևամորթ ակտիվիստ և սեպարատիստ, 1979 թվականին Ազատության քաղաքում, Ֆլորիդայում ստեղծել է Յահվեի քաղաք: Մեղադրվել և մեղավոր է ճանաչվել դավադրություն կազմակերպելու մեջ և դատապարտվել է 18 տարի ազատազրկման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեսնում եք, այս մարդկանց, բացի նրանից, որ իրենք իրենց Հիսուս Քրիստոս են հռչակել, մեկ բան է միավորում՝ նրանց գործունեությունը շատ վատ ավարտ է ունեցել:

Ինչպես տեսնում եք, Կեղծ Հիսուսների այս ակումբում վարչապետ Փաշինյանը շատ վատ հարևաններ ունի: Ավելին, վարչապետի այս արտահայտությունը առավել անհանգստացնող է եկեղեցու և կրոնի դեմ Հայաստանի ներսում տարվող ակնհայտ արշավի ֆոնի վրա: Հայաստանում գտնվելիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը խրախուսում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելը, իսկ Իտալիայում հանկարծ Հիսուսի նոր մարմնաորման կերպարով է հանդես գալիս:

Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ վարչապետը ամբոխահաճո օպորտունիստ է և ուղղակի ասում է այն, ինչ իր կարծիքով լսարանը այդ պահին ուզում է լսել, կամ վարչապետը կտրվել է իրականությունից և այլևս չի կարողանում հիշել, թե որտեղ ինչ է ասել: Մնում է հասկանալ, թե երկու տարբերակներից որի հետ գործ ունենք:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով