Կամաց-կամաց կորցնելով պետական արժեքային համակարգը, արդյունքում վտանգի տակ է դրվում հայի ինքնությունը՝ լեզուն, կրոնը, պետականությունը

Մեկ ու կես տարի առաջ ժողովուրդը զգայական ու հուզական ազդեցության ներքո դուրս եկավ փողոց և այնտեղ կատարեց իր ընտրությունը՝ «զարգացման» և պահպանողականի միջև՝ չպատկերացնելով ազգային շահի խարխլումը։ Նա մերժեց ազգային շահը, մերժեց պահպանողականը, ազգային ու պետական արժեքները, չմտածելով՝ հետևանքների մասին։ Նրան թվաց, որ բացարձակ ազատությունը դա ձեռքբերում է։ Հիմա հասկանում են, որ դա աղետ է, կախված մեր ազգի ու պետականության գլխին։ Կամաց-կամաց կորցնելով պետական արժեքային համակարգը, արդյունքում վտանգի տակ է դրվում հայի ինքնությունը՝ լեզուն, կրոնը, պետականությունը։ Այս սպառնալիքը օր օրի ավելանում ու ավելանում է։

Այն ճանապարհ է հարթում պատերազմի՝ ներսի ու դրսի, մշակույթի ու կրթության, հոգևորի ու ալյասերության։ Ա՞յս էր ցանկանում մեր ժողովուրդը… Սրա համար դուրս եկավ փողոց… Մերժեց հանուն ինչի՞՞

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով