Մամուլում լուրեր են շրջանառվում, որտեղ ասվում է, թե ՀՀԿ-ն ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան

Մամուլում լուրեր են շրջանառվում, որտեղ ասվում է, թե ՀՀԿ-ն ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան:

Հարգելի ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ծանոթներ և անծանոթներ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այն բացահայտ սուտ է: Լրագրող Թաթուլ Հակոբյանին փոխանցեք, որ Նիկոլի շահերը սպասարկելով զրպարտությամբ չզբաղվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀԿ-ն ընդհանուր փաթեթն է ստորագրել: Դա կետ առ կետ պետք է վավերացվի, կարող է նաև չվավերացվել որոշ կետեր, ինչպես արել են որոշ եվրոպական պետություններ, այնպես որ ձեզանից դուրս գյուտեր չանեք: ՀՀԿ-ն երբեք չէր վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան, իսկ վավերացնելու դեպքում դա անելու էր վերապահումներով: Կրկնում եմ՝ վերապահումներով:

Ի դեպ, եթե մենք այդ փաստաթղթի ջատագովը լինեինք, ապա մեր իշխանության ժամանակ, այն գոնե մեկ անգամ կմտներ ԱԺ:

2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հավանություն էր տվել կոնվենցիային՝ չորս վերապահումով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ, տիկնայք և պարոնայք, չփորձեք դա բարդել մեզ վրա, իսկ մենք պայքարելու ենք վավերացման դեմ:

Դեռևս այսքանը:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով