Փաշինյանի զրույցի հետքերով․Վահան Բաբայան

Փաշինյանի զրույցի հետքերով

«Ժողովրդի» վարչապետը կրկին իր մոնոներկայացումը նվիրեց նախկինների ու ներկաների հակամարտությանը,կրկին մոռանալով,որ ինքը ՀՀ վարչապետն է,այլ ոչ թե յուրայինների ցեղապետը:Դրանով ևս մեկ անգամ վերահաստատեց հասարակության մեջ անցկացրած իր իսկ բաժանարար գծերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնայելով ձեր նյարդերը(այն պետք է դեռ պայքարում հաղթելու համար) անդրադառնամ Արցախի հետ կապված իր դիտարկումներին:

1.հայ-ադրբեջանական հարաբերություններ
Նման բան առաջին անգամ եմ լսում,որ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի որևէ ղեկավար օգտագործի այդ բառերը,հայ-ադրբեջանական հարաբերություններ չկան պարոն Փաշինյան,կա հայ-ադրբեջանական հակամարտություն կամ բանակցություն,բայց հարաբերություններ,որպես այդպիսին չկան,այդ որտեղից՞վերցրեցիք,որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններ:

2.Բանակցային հարցում կա հետաքրքիր դինամիկա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ՞ դինամկա,հետաքրքիր դինամիկան Տավուշի գյուղերի գնդակոծությունն՞ է,Ալիևի տխմար ռազմատենչ հայտարարությունների հաճախականությունն՞է,թե ձեր արտգործնախարարի խայտառակ հարցազրույցը BBC-ին:

3.Լուծման ընդունելի լինելը ադրբեջանի ժողովրդի համար

Արդեն իրոք անտեղի եմ համարում նույնիսկ խոսել դրա մասին,քանի որ Հայաստանի վարչապետին ընդունելի պետք է լինի միայն և միայն մեր շահը և տեսակետը և մենք թքած պետք է ունենաք հակառակորդի համար ընդունելի տարբերակների վրա,խորապես թքած:Դա բացառապես իրենց խնդիրն է,այլ ոչ թե մեր:

4.Հանրաքվե

Ինչ՞հանրաքվե,սա ինչ՞ տրյուկա:Արցախը 1991թ անց է կացրել հանրաքվե և վերջ:
Հռչակել է իր անկախությունը և վերջ:Ինչ՞հանրաքվե դա աբսուրդ է կամ էլ արդեն նախապատրաստող հայտարարություն:

5.Արցախի իշանության տեսակետը նույնն է

Խորապես կասկածում եմ,որ Բակո Սահակյանի կյանքի նպատակն է գտնել մի տարբերակ,որը նաև ընդունելի կլինի Ադրբեջանի համար,եթե դա էդպես է թող խոսքի,նման բան նա երբեք չի ասել:

6.Որ՞ կառավարությունն է այդքան բան արել բանակի համար,ինչքան ինքն է արել:

Ասեմ սա մեծամտության գագաթնակետն էր և սա պատմությունը ջնջելու հավասար հայտարարություն էր:Ուրեմն Վազգեն Սարգսյանը,Վազգեն Մանուկյանը,Անդրանիկ Մարգարյանը,Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյաը չեն՞եղել,նրանք բան չեն արել ,արել է Փաշինյանը,ու արել է մի մարդ ,ով նույնիսկ տեղյակ չի թե ինչ գնով են մարդիկ կայացրել բանակը,զինել այն ,իրենց սեփական երեխայի պես այն մեծացրել,որ մի նախկին լրագրող գա իշխանություն զավթի ու ասի,որ երբ է որևէ կառավարություն բանակի համար այդքան բան արել ինչքան ինքը:Բանակաշինության փառապանձ պատմությունը այսօր խեղաթյուրվեց ամբողջ ազգի առաջ,տեսնենք,որևէ մեկը ով տեսել է այս տարիներին,թե ով ինչ է արել բանակի համար ռիսկ կանի հակադարձել Նիկոլին:

Որպես «դեսերտ» էլ ասեմ,որ մեկնաբանություն գրողների գերակշիռ մասին Արցախի հարցը հետաքրքիր չեր,նրանք խնդրում աղաչում էին պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին,այնպես կարծես այդ նախարարը այլ գալակտիկայից է եկել և կապ չունի Փաշինյանի հետ,նույնիսկ նրան չի էլ ճանաչում:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով